Մատենադարանում ավարտվել են «Aurora Dialogues»-ի շրջանակում կազմակերպված քննարկումները:
Եզրափակիչ ելույթում «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրանի նախագահ Վարդան Գրեգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ նշելով, որ անցյալն ինքնին անօգուտ է:
«Մենք հանդիպում ենք այստեղ ոչ միայն այն պատճառով, որ սա հայերի համար սրբազան վայր է: Այստեղ 17 հազար ձեռագրեր են պահվում: Կարեւոր է հիշել, որ հայերը փրկել են ոչ միայն հայերեն ձեռագրեր, այլեւ թուրքական, ռուսական, իրանական, եզդիական: Դա գոյության վկայություն է»,- հայտարարեց Վարդան Գրեգորյանը:
Մի քանի ժամ տեւած քննարկումների մասնակիցները չորս նիստով քննարկել են Եվրոպայում փախստականների, միգրացիոն ճգնաժամի խնդիրները, կանանց դերը հակամարտությունների կարգավորման եւ լրագրողների դերը՝ անաչառ լրատվության ներկայացման հարցում:
Քննարկումներին մասնակցել են առաջատար իրավապաշտպաններ, իրավաբաններ, լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը