Վանեցյանը զգուշացնում է, ինչ է տեղի ունեցել

Բառացիորեն մի քանի օր առաջ մենք լուր էինք հրապարակել, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Գրել էինք, որ դիմումը պայմանավորված է այն փաստով, որ Փաշինյանը Վանեցյանին դրդել է կոմպրոմատներ հավաքել այս կամ այն պաշտոնյայի դեմ եւ հատկապես ՍԴ անդամների, ինչը չի արվել ու դրանով պայմանավորված է, որ վարչապետը զայրացել է ու առաջարկել հեռանալ։ Մեր լուրը բոլոր ուղղություններով հերքել էին։ Այսօր պաշտոնապես հաստատվեց այդ տեղեկությունը , ավելին Վանեցյանի տարածած հայտարարության տողատակերում լույս է սփռում հրաժարականի պատճառների վրա։Բանն այն է, որ ԱԱԾ պետի հայտարարությունը ակնառու կերպով խոսում է այն մասին, որ հրաժարականը պայմանավորված է վարվող քաղաքականության հետ անհամաձայնությամբ:
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»։

Այսպիսով՝ ինչ եզրահանգումներ կարող ենք անել այս ամենից։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ն քաղաքական գործիք դարձնելու հրահանգներ է տվել, ինչը եղել է «սպայի պատվից» վեր է։ Սա նշանակում է, որ Վանեցյանը դիմադրել է ու չի դարձել Նիկոլ Փաշինյանի կամայականություններին։ Ավելին, նա սթափության կոչ արեց մյուս սպաներին՝ չընկրկել վարչապետի քմահաճություններին , քանզի պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի ու անադեկվատ, հակաօրինական որոշումներով պետություն չես կառուցի։ Եւ վերջապես, ընդունենք թե ոչ Արթուր Վանեցյանը նոր Հայաստանի ամենավարկանշային պաշտոնյան էր ու Փաշինյանը փոխում է հասարակության շրջանում ամենաընկալելի պաշտոնյային։

Մենք օրերս գրել էինք նաեւ Լուսավոր Հայաստանի օրինագծի մասին, այս օրինագիծը Վանեցյանի դեմ էր։ Ըստ այդմ ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգից նշանակումը պարտադիր չի լինի եւ պատգամավորի համար պահանջվող չափորոշիչներով անձը կարող է դառնալ պետության անվտանգության ղեկավար։

Անի Սահակյան

դիտվել է 6588 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am