Իրանն ապաստան է առաջարկել Ասադին
i24news-ի փոխանցմամբ՝ Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու նրա ընտանիքին ապաստան է առաջարկել Իսլամական հանրապետությունում, որտեղից նա կարող է շարունակել իր ռազմական կամպանիան իրականացնել Սիրիայում։ Իրանի հետախուզության ղեկավար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ Ասադը հրաժարվել է իրանական կողմի առաջարկից։
