Թուրքիայում Մերկելի այցից ժամեր առաջ ձերբակալվել են ԴԱԻՇ-ի զինյալներ
Թուրքիայի ոստիկանությունը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քոնիա նահանգում ձերբակալել է օտարազգի քաղաքացիների։Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քոնիայի նահանգապետի գրասենյակը հայտարարել է, որ դա իրականացվել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակներում։ Ընդգծվում է, որ ձերբակալություններն իրականացվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի ակնկալվող ժամանումից ժամեր առաջ։
