ԴԱԻՇ-ի ոչնչացումը ԱՄՆ համար առաջնահերթություն է. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը և Ալ-Քաիդան Արևմուտքի համար լուրջ սպառնալիք են: Այդ մասին գրում է Business Insider-ը: «ԴԱԻՇ-ի ոչնչացումը ինձ համար գլխավոր առաջնահերթություն է, այդ պատճառով էլ ԱՄՆ-ը գլոբալ պայքար է մղում Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին հաղթելու համար և փորձում է վարկաբեկել նրանց քարոզած ատելության գաղափարախոսությունը: Մենք հաջողություններ ենք գրանցում ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքները ազատագրելու և նրա առաջնորդներին ոչնչացնելու մեջ»,- ասել է նա:
