Քոչարյան -Պուտին` կանխորոշված և անկանխատեսելի հանդիպում

 Վերջին շրջանում հայկական ԶԼՄ–ներում պարբերաբար արծարծվում է Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հանդիպման թեման։ Sputnik Արմենիան այդ առնչությամբ հարցում է ուղարկել Ռուսաստանի նախագահի աշխատակազմին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին։ «Առայժմ չգիտենք»,- ասել է նա` ի պատասխան Sputnik Արմենիայի թղթակցի հարցմանը։ Ինչպես հայտնի է, Երևանում հոկտեմբերի 1-ին կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նախատեսվում է, որ նիստին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը։
Հայաստանի երկրորդ նախագահի և Պուտինի մտերիմ հարաբերություններն արտահայտվել են տարբեր առիթներով: Հեղափոխությունից հետո երկրորդ նախագահի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը թերևս առիթ դարձավ, որ Պուտինը անձնական ընկերական հարաբերությունը որոշակի իմաստով նաև մեծ քաղաքականության տիրույթ տեղափոխի: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ՌԴ նախագահը շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը: Հենց այս դրվագն է առավելապես խոսում Պուտին-Քոչարյանը մտերմության և Երևան այցելության ժամանակ հնարավոր հանդիպման մասին:
Հայկական մեդիա դաշտում նաև վարկած կա, որ եթե մինչև հոկտեմբերի 1-ը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվի, ապա հնարավոր է անգամ, որ Պուտինը հրաժարվի գալ Հայաստան:
Այս տեսանկյունից Պեսկովի` «Առայժմ չգիտենք» հակիրճ պատասխանը, երկակի է, այն ո'չ մերժում, ո'չ էլ հաստատում է հանդիպման հավանականությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ Պուտինի երևանյան այցը դեռևս հաստատված չէ Կրեմլի կողմից: Հետևաբար դեռ պետք է ճշտել, թե իրականում ինչն է նկատի ունեցել Պեսկովը` ասելով` առայժմ չգիտենք: Նախօրեին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Ազգային ժողովում անդրադառնալով հարցին` Կրեմլի կողմից կա՞ պաշտոնական հաստատում հոկտեմբերի 1-ի` Վլադիմիր Պուտինի Երևան կատարելիք այցի վերաբերյալ, նշել է, որ այս դեպքում պաշտոնական հաստատման անհրաժեշտություն չկա. «ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները միասին որոշում են կայացրել, որ հոկտեմբերի 1-ին պետք է կայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում, քանի որ Հայաստանն այժմ նախագահող երկիր է: Մենք առանձին հրավեր ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին չենք ուղարկել»,- նշել է Շավարշ Քոչարյանը:

Այսինքն` Պուտինի Երևան այցը պրոտոկոլի պահանջ է: Բայց պրոտոկոլը անգամ վերջին պահին կարող է փոխվել, և նման նախադեպեր նախկինում եղել են: Երևան այցելության դեպքում, հատկապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո, Պուտինը ոչ միայն կարող է հանդիպել, այլև անգամ իր ոճի մեջ կտրուկ տոնով հայտարարություններ անել իր ընկերոջ կարգավիճակի և խափանման միջոցի վերաբերյալ: Այս տեսանկյունից բանտը հանդիպման լավագույն վայրը չէ: Իսկ ամենակարևոր հանդիպումները անսպասելի և անկանխատեսելի են լինում:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3167 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am