Երկրաշարժեր՝ Էկվադորում
Էկվադորի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Դրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Մուիսնե քաղաքից 26 կմ արևմուտք: Տեղեկություններ զոհերի կամ տուժածների մասին չկան: Երկրաշարժեր Էկվադորի մոտ տեղի են ունենում մի քանի օր անընդմեջ:
