Հայաստանը «ոչ» է ասում Ռուսաստանի ցանկությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Առանց Երևանի համաձայնության, ցանկացած կարծիք կամ դիրքորոշում կմնա որպես այդպիսին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարության վերաբերյալ: Իսկ Բորիսովի հայտարարությունը, որ նա արել է Երևանում ի պատասխան Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցի, վերաբերել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր որևէ կարգավիճակին: Բորիսովը ասել է, որ Ռուսաստանը կողմ է ոչ միայն Ադրբեջանի, այլևս հետխորհրդային տարածության բոլոր երկրների համար ՀԱՊԿ ներգրավվածությանը: Բորիսովը, իհարկե, միաժամանակ ասել է, որ այդ հարցերը լուծվում են ըստ կանոնադրության: Ըստ կանոնադրության, այդ հարցերը կարող են լուծվել կոնսենսուսով: Այսինքն՝ եթե Հայաստանը դեմ է, Ադրբեջանը կամ որևէ երկիր չի կարող ունենալ ՀԱՊԿ հետ առնչվող որևէ կարգավիճակ: Իսկ Հայաստանը, բնականաբար, դեմ է, շատ պարզ հանգամանքներից ելնելով, որոնք, թերևս, չունեն ավելորդ հիշեցման կամ մեկնաբանության կարիք: Հարցը սրանով փա՞կ է, թե՞ ոչ: Բանն այն է, որ ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը շատերի համար թողել է բազմիմաստ տպավորություն: Մի կողմից նա կարծես թե հիշեցնում է, որ անկախ ՌԴ ցանկությունից, որոշումը կախված է բոլոր անդամներից, այդ թվում, բնականաբար, Հայաստանից: Մյուս կողմից, սակայն, շատերի մոտ առկա է տպավորություն, որ Ռուսաստանը Հայաստանին ակնարկում է իր ցանկության մասին, ակնկալելով, որ Երևանը չի խոչընդոտի դրան: Տեսականում, իհարկե, սա հնարավոր է դիտարկել, սակայն չափազանց բարդ է գործնականում պատկերացնել, թե Հայաստանի որևէ իշխանություն կարող է գնալ Բաքվին ՀԱՊԿ որևէ կարգավիճակ տալու համաձայնության, որքան էլ մեծ է դրանում ՌԴ ցանկությունը: Ընդ որում, ակնառու է, որ անգամ քննարկումների և, այսպես ասած, փոխադարձ որևէ գնի պայմաններում այն պետք է լինի համարժեք: Օրինակ՝ Հայաստանը չի կարող համաձայնել այդ անդամությանը, եթե, ասենք, դրա գինը պետք է լինի երկարաժամկետ էժան գազի պայմանավորվածությունը: Որովհետև գազի գինը Հայաստանի համար, իհարկե, կարևոր տնտեսական հարց է, շատ այլ բխող նշանակություններով հանդերձ, սակայն, որպես այդպիսին, չի գտնվում համարժեք հարթության մեջ: Իսկ, օրինակ, Հայաստանին միջուկային սպառազինության տրամադրումը համարժեք լինել կարող է: Իհարկե, թվում է, որ անլուրջ է անգամ խոսել այդ մասին, սակայն, այդուհանդերձ, խնդիրը հենց համեմատության մեջ է, որ Հայաստանի համաձայնությունը՝ եթե անգամ հնարավոր է խորհել այդ մասին, պետք է ունենա համարժեք նշանակություն և, թերևս, շատ ավելի բարձր լինի գնի իմաստով: Որովհետև Հայաստանն իհարկե կարող է բաց լինել քննարկումների համար, սակայն իր հստակ և միարժեք պայմաններով և կարմիր գծով: Մասնավորապես, Հայաստանը կարող է տալ Ադրբեջանին որևէ կարգավիճակ, եթե մինչ այդ Բաքուն ստանձնի միջազգայնորեն որևէ կերպ ամրագրված պարտավորություն Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ուժի ցանկացած կիրառման բացառման առումով, որևէ պարագայում: Ընդ որում՝ պայմանով, որ հակառակը ինքնաբերաբար հանգեցնում է Ադրբեջանի կարգավիճակի չեղարկման: Անկասկած է, որ Բաքուն էլ չի գնա այդպիսի պայմանի: Ուրեմն հարցը իսկապես փակ է: Առավել ևս, որ դեռևս մեծ հարց է ընդհանրապես առաջացած խնդրի վերաբերյալ ՌԴ և Ադրբեջանի մտադրությունների իրական լինելը, ձևական կամ ընդամենը տակտիկական լինելու մի շարք մոտիվների առկայության պարագայում, ինչի որոշակի մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: Ըստ այդմ, ներկայիս փուլում Հայաստանի համար չունի իմաստ որևէ այլ բան՝ միարժեք «ոչ»-ից բացի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 768 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am