Նիկոլ Փաշինյանն անարգանքի սյունին է գամել քաղհասարակության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ:

Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանադիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին` մասնավորապես նշելով.
«Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաև այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել ուրիշներին: Սա թերևս ամենակարևոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռևս հիմնական հասկացություններ ճշտելու և ճշգրտելու անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ»:
Իրավապաշտպան Վահան Իշխանյանը Փաշինյանի այս տողերը ֆաշիստական է որակել: Եվ իսկապես, ներողություն, այսինքն` ի՞նչ է նշանակում` պարզաբանել, թե ով է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից: Փաստորեն ՀՀ հպարտ քաղաքացիները, այսօր արդեն պետք է հստակեցնեն` իրենք մարդ են, ունեն իրավունք, թե ոչ: Եվ այս մասին ասում է ոչ ավել-ոչ պակաս` հպարտ քաղաքացիների սրտի վարչապետը: Նա, ով մեկուկես տարի առաջ քաղաքացիների իրավունքների և անսահման իշխանության մասին կոկորդ պատռելով, վերցրեց իշխանությունը: Հայ ժողովուրդը անարյուն հեղափոխություն արեց, իշխանություն վերցրեց` առանց զենքի, բացառապես ժողովրդական ընդվզման ճանապարհով, բայց արի ու տես, որ հեղափոխության առաջնորդն անգամ այսքանից հետո համոզմունք ունի, թե Հայաստանը դեռ պետք է ճշգրտի, թե ինչ է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, կամ ով է մեզնից ավելի կամ պակաս մարդ: Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանի մտքի գոհարները ուշադիր լսող քաղհասարակության ներկայացուցիչներն այս պահին իրենց ո՞վ էին զգում` մա՞րդ, թե՞ պակաս մարդ: Ըստ էության Նիկոլ Փաշինյանի մոտ արդեն արթնացել է աստվածության կամ կիսաստվածության սինդրոմը. եթե ինքը մարդկանց բաժանում է պակաս և ոչ պակաս մարդկանց, կնշանակի` ինքը առնվազն Աստված է կամ էլ գոնե կիսաստված, որովհետև մարդիկ իրենց նմաններին պակաս կամ ավել չեն դասում: Խորհրդանշական է, որ նա այս մասին խոսել է քաղհասարակության ներկայացուցիչների մոտ` անարգանքի սյունին գամելով նրանց բոլորին:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1345 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am