Լցանավում ծագած հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել
Կասպից ծովում գտնվող լցանավում առաջացած հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն: Ռուսաստանի ԱԻՆ-ի Հարավային շրջանային կենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զոհվել է մեխանիկը: Անձնակազմի մյուս 10 անդամները տարհանվել են ու տեղափոխվելու են Աստրախան: Interfax-ի տեղեկություններով՝ լցանավը փորձում են հանգցնել ադրբեջանական նավերը: Այնուհետ գործակալությանը ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ նավի հրդեհը հանգցնելը նպատակահարմար չէ:
