Մեր խնդիրն է ծովային և օդային բաց տարածության ապահովում. Լարի Քարդ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի չորս A-10C Thunderbolt կործանիչ և 2 ռազմական HH-60G ուղղաթիռ թռիչք են իրականացրել Սկարբորո հրվանդանի վրա, որը գտնվում է Հարավ-Չինական ծովի վիճելի տարածքում, հայտնում է Japan Times-ը: «Մեր խնդիրն է ծովային և օդային բաց տարածության ապահովում՝ միջազգային նորմաներին համապատասխան: Դա շատ կարևոր է: Միջազգային տնտեսությունները կախված են դրանից, ազատ առևտուրը կախված է ապրանքներ տեղափոխելու մեր հնարավորությունից»,- ասել է ԱՄՆ գնդապետ Լարի Քարդը:
