ՀԱԿ-ը գոյատևում է մարտի 1-ի «բրենդով».Արամ Հարությունյան (video)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: Դատական նիստի ընթացքում դատարանի բակում հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանին դեմ ու կողմ քաղաքացիներ: Քաղաքացիների միջև բախումն անխուսափելի էր, որի արդյունքում եղան նաև բերման ենթարկվածներ:
Նրանց թվում էր նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Այսօր Հայելի ակումբում Արամ Հարությունյանը ներկայացրեց երեկվա միջադեպից մանրամասներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
