Նիկոլ Փաշինյանն իր վարկանիշը պահում է ոչինչ չորոշող «ֆրազներով».Միհրդատ Մադաթյան (video)
«Ինձ համար անհասկանալի է՝ ինչու Ամուլսարի հարցով սկսեց զբաղվել ՀՔԿ-ն, այն դեպքում, երբ մենք ունենք Բնապահպանության նախարարություն»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ Հայաստանում գոյություն ունեցող բոլոր ոլորտներում բացթողումների պատճառով Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է.«Նիկոլ Փաշինյանն իր վարկանիշը պահում է ոչինչ չորոշող «ֆրազներով»: Այլևս ձերբակալությունները չեն ոգևորում ժողովրդին և դրա ապացույցն է՝ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու փաստը, որը պարզապես լուր ընկալվեց ու անցավ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
