Նիկոլ Փաշինյանի բերմունդյան եռանկյունին

Սեպտեմբերի 12-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և նախկինում այլ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դատավարությունը՝ մարտիմեկյան գործով: Ինչ ընթացք կունենա դատավարությունը ներսում , ցույց կտա բնականաբար ժամանակը: Բայց ինչն է հետաքրքրական, որ դատարանի ներսում և  դրանից  դուրս առկա է որոշակի հանրային գործընթաց՝և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են բողոքի ակցիաներ իրականացնում, եւ նրան ազատազրկել պահանջողները : Հատկապես ուշագրավ էր ՀԱԿ-ականների հայտնությունը: Իշխանությունների առջեւ Ամուլսարի խնդրից բացի փորձաքար է կանգնած նաեւ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը: Նիկոլ Փաշինյանի ու Սասնա Ծռերի առաջնորդների անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում եւս չի շրջանցվել այդ հարց, եթե չասենք հավասար հարթության վրա է եղել, որքան Ամուլսարը: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ի դեմս Քոչարյանի երկրում ընդդիմադիր բեւեռ է ձեւավորվում, ու Ծռերին փորձելու է նրա դեմ պայքարի գործիք դարձնել: Առաջին ծիծեռնակներն արդեն երեւացին Քոչարյանի գործով դատավարության ժամանակ: Ծռերը կազմակերպված արշավ էին իրականացնում թե համացանցում, թե դատարանի առջեւ: Ինչ-որ առումով տարօրինակ էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հայտնությունը: Մի կողմից նրանք դժգոհ են Փաշինյանից իր այն քաղաքականության համար, որ անտեսում է ՀԱԿ-ականներին, նրանց սպասելիքները պաշտոնների տեսքով չի արդարացնում, պատահական չէր, որ օրերս Ամուլսարի խնդրով ՀԱԿ-ը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, մյուս կողմից տեսնում ենք այսպիսի համագործակցություն:

Միանգամայն հասկանալի է, որ մարտիմեկյան իրադարձությունների առանցքային դերակատարը չէր կարող թիմին չհանել ռազմաճակատ, երկրորդ նախագահի նկատմամբ ունեցած թշնամանքը , անձնական վրեժխնդրությունը մի կողմից, մյուս կողմից Արցախի հարցում որոշակի պլաններ ունենալու հարցը, տերպետրոսյանական հող հանձնելու պլանի իրագործումը, որը պահանջում է, որպեսզի Քոչարյանը եւ ընդհանրապես պատերազմի գեներալները հայտնվեն ու մնան բանտում:

Դատարանից դուրս ուրվագծվող դաշինքում թերեւս ուրույն տեղ է զբաղեցնում նաեւ անկախացած Արման Բաբաջանյանը, որի առաքելությունն էլ թերեւս տեղեկատվական հարթակում Քոչարյանի դեմ տեռոր իրականացնելն է: Բաբաջանյանը դա անում է ինչպես իր հարցազրույթներում, այնպես էլ իր կայքում: Նիկոլ Փաշինյանը քաղաքական լանդշաֆտի վերաձեւման փուլում է ու մի քանիսի հետ գործարքն արդեն տեսանելի է անզեն աչքով:

Անի Սահակյան

դիտվել է 1900 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am