Արայիկ Հարությունյանը ոչ ադեկվատ և տարօրինակ վարքագիծ է դրսևորում. Արթուր Գևորգյան

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր էջում գրում է.

«ՀՀ բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավիճակը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան և ես, որպես ֆեդերացիայի նախագահ, առաջնորդվում ենք բացառապես իրավական լուծումներով և ընտրում ենք միայն հարցի ճիշտ և իրավական լուծման մեխանիզմներ :

Նախկինում, երբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից օբյեկտիվ մոտեցում ակնկալելն ուղղակի անմտություն էր հատյնի պատճառներով հասկանալի էր:

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ մեկտեղ, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը, կարծեցինք թե կառաջնորդվի իր քաղաքական թիմի հայտարարած թափանցիկության, օրինականության սկբունքներով, այնինչ վերջինս բռնցքամարտի հարցում առհասարակ ոչ ադեկվատ և տարօրինակ վարքագիծ է դրսևորում:

Ի զարմանս ինձ, 168.am կայքում հայտնվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայության «հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան ծառայեցվում է փոքր խմբի շահերին» վերտառությամբ համատեղ հայտարարությունը, որն իր մեջ քաղաքական հետապնդման տարրերից բացի պարումակում է միայն անհիմն հայտարարություններ: Մեջբերում եմ. ««Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ:

Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի առաջնությունից առաջ ստեղծված ծանր կացությունը քննարկելու նպատակով օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայկական բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը` միաժամանակ նշելով, որ մարզիկները չեն կարող տուժել արկածախնդրության հետևանքով:

Որոշում է կայացվել, որ Նախարարությունը և ՀԱՕԿ-ը կկազմակերպեն մեր թիմերի մասնակցությունը երկու առաջնություններին` ամենաբարձր մակարդակով, որպեսզի օլիմպիական այս մրցաշրջանում մարզիկները շարունակեն նախապատրաստվել Տոկիո 2020-ին: Համատեղ գործելու պատրաստակամությունը պետք է ազդակ լինի ֆեդերացիային և բռնցքամարտի աշխարհին` համախմբվելու, արկածախնդիրներին մերժելու և ֆեդերացիայի աշխատանքը բնականոն ընթացքի բերելու համար:» :

Առնվազն զարմանալի է քաղաքականության մասին հայտարարություններ անելն այն պայմաններում, երբ նախարարն իշխող կուսակցության անդամ է, իսկ Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է քաղաքական կուսակցության ղեկավար, իսկ ես որևէ կուսակցության անդամ չեմ հանդիսանում:

Նախարարը կուլիսային հանդիպումների ու պայմանավորվածությունների փոխարեն պարտավոր է մեր կողմից ներկայացված պահանջներին և գրություններին արձագանքել, ներկայացնել գոնե փոքր ինչ ծանրակշիռ փաստարկներ, թե ինչի հիման վրա է դադարեցրել ֆեդերացիայի ֆինանսավորումը:

Հասարակությունը պետք է իմանա, որ ի հեճուկս նախարարի իմաստազուրկ հայտարարությունների մենք խոսում ենք միայն փաստերով :

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև 08.01.2019 թվականին կնքվել է պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին թիվ 3-2019 պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր)։

Պայմանագրի 1.1. կետով սահմանված է պայմանագրի առարկան, որի համաձայն՝ պետական մարմինը ծրագրի իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացնում է որոշմամբ նախատեսված 116,900,000 ՀՀ դրամ գումար։

1.2. կետի համաձայն՝ ծրագրով նախատեսված ֆեդերացիայի կողմից իրականացվելիք միջոցառումները ներկայացված են սույն պայմանագրի անբաժանելի մասը համարվող թիվ 1 հավելվածում։

Ընդ որում պայմանագրի 2.2.1 կետի համաձայն՝ Ֆեդերացիան իրավունք ունի պետական մարմնի կողմից գումարները չվճարելու դեպքում միակողմանի լուծելու սույն պայմանագիրը և պահանջելու հատուցել իրեն պատճառված վնասները։

Հաշվի առնելով այս հանգամանքը, 14.08.2019 թվականին դիմել ենք նախարարին խնդրելով շարունակել ֆինանսավորումը, իսկ հակառակ վարքագիծ դրսևորելու դեպքում ներկայացնել պատճառաբանված վարչական ակտ:

Նշված դիմումին նախարարը կամ չի ցանկանում, կամ չի կարողանում արձագանքել:
26.08.2019 թվականին ևս դիմել ենք նախարարին, ներկայացնելով լրացուցիչ հիմնավորումներ ֆինանսավորումը շարունակելու վերաբերյալ, սակայն այն ևս մնացել է անարձագանք: Մեր տեղեկություններով այդ գումարներն անհետացել են կամ ոչ նպատակային են ծախսվել:

Արդյոք Նախարարը կարող է ներկայացնել գեթ մեկ ապացույց առ այն, որ ֆեդերացիան ծառայել է քաղաքական նպատակների և շահերի համար, կամ ֆեդերացիայում որևէ չարաշահում է տեղի ունեցել:

Ինչ վերաբերում է ֆեդերացիայի հեռավար կառավարմանը, ապա կարծում եմ նախարարությունն, ի դեմս նախարարի, ուղղակի պարտավոր է իր հայտարարություններում լինել չեզոք, առաջնորդվել միայն օրենքներով և իրավական ակտերով, ներկայացնել միայն իրավական հիմնավորված գնահատականներ, այլ ոչ անբովանդակ արտահայտություններ:

Ավելին, ՀՀ-ում գործող շատ ֆեդերացիաների նախագահները նույնպես երկրից բացակայում են և դա հիմք չէ ֆեդերացիայի ֆինանսավորումը դադարեցնելու համար:

Արկածախնդիր նախարարին կխնդրեմ ներկայացնել արկածախնդրության, ապօրինության մեկ դեպք, որի մասին այդ հայտարարության մեջ նշվել է:

Այդ անբովանդակ արտահայտությունների վերաբերյալ մեր պատասխանները սպառիչ են:

Բացի այդ, արդյո՞ք տրամաբանական չէ նման փաստերի առկայության դեպքում նախարարությունը պետք է ձեռնարկի իրավական գործընթաց, այլ ոչ թե ներկայացնի առարկայազուրկ քաղաքական հայտարարություններ»:

դիտվել է 1010 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am