Նախկինների հետ «հաշվեհարդարի» նոր ճանապարհ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 2: Դեմ էին Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք ասում էին, որ օրենքը Սահմանադրությանը հակասող դրույթներ է պարունակում։ Արարատ Միրզոյանը ասաց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի այդ հարցի լուծմանը:

ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021թ-ից, իսկ կարգավորումները ժամանակատար են լինելու:
«Սկսած բազային դրույքաչափից՝ տարբեր հաշվարկներ պետք է լինեն, իսկ սահմանադրականության հետ կապված հարկերը սահմանում է օրենսդիրը: Մենք քննարկելու բան էլ չունենք համապատասխան հանձնաժողովում, հետևաբար, եկեք հետաձգենք, Կառավարությունը համապատասխան կարգավորումները բերի, մտցնի օրենքի մեջ, տեխնիկական բաներն օրենքում են, բուն միտքը մնացել է Կառավարության որոշմամբ: Ես չեմ կարծում, որ նման կարգի օրենքներն ԱԺ-ն պետք է ընդունի»,- ասաց Գորգիսյանը։

ԲՀԿ-ն նույնպես նախագիծը թերի համարեց, սակայն կողմ քվեարկեց՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար: Խնդիրն այն է, որ օրենքը նախեւառաջ վերաբերում է մեծահարուստներին, թանկարժեք հողամասեր, առանձնատներ ունեցողներին: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո նրանց համար գույքահարկի նոր սիստեմ է գործելու, բնականաբար, ավելի շատ հարկեր կվճարեն, քան այսօր է: Իշխանությունը ցանկացած ճանապարհ օգտագործում է նախկինների դեմ, բայց որ կանցներ նաեւ հակասահմանադրական ճանապարհով, անհավատալի էր: Բայց ինչն է աբսուրդ, որ Մայրաքաղաքում թանկարժեք գույք ունեն ոչ միայն նախկին օլիգարխներն ու պաշտոնյաները, այլեւ շարքային քաղաքացիներ, գուցե բոլորովին ապաքաղաքական շրջանակներ, որոնք գույքը ձեռք են բերել տասնամյակներ առաջ, կամ ժառանգություն են ստացել:

Հիմա ինչ, այս մարդիկ էլ պետք է տուժեն ու դառնան ինչ-որ մարդկանց քաղաքական հաշվարկների գերին:

Անի Սահակյան

դիտվել է 3287 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am