Ռոբերտ Քոչարյանն ազատություն կստանա, եթե Նիկոլ Փաշինյանը դիմանա փորձությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են առաջին ատյանի դատարան՝ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4–ի որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնել և Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնել։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ` «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին` ժամը 13:00-ին։ Դատարանից դուրս իրադարձություները զարգացել են լարվածության մթնոլորտում: Քոչարյանի ազատության կողմնակիցների և հակառակը պնդողների միջև միջադեպեր են եղել, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում է նաև Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Դատական նիստին ներկա են եղեկ նաև Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը: Դատարանի դահլիճում ելույթ է ունեցել նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պնդելով, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական էլեմենտներ ունի, այս ընթացքում խախտվել են իր իրավունքները. «Սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն է, և այս գործի մասին գրվելու է դասագրքերում։ Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամներ, և իմ տպավորությունն այնպիսին է, որ այս գործով որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել։ Սա անձնավորված գործ է, քաղաքական հետապնդման էլեմենտ կա այստեղ, և սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և' Ղարաբաղում, և' Հայաստանում նախագահ է եղել>>,- հայտարարել է Քոչարյանը:

Ամենաուշագրավը, սակայն, մեղադրող կողմի` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն է, որտեղ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը պայմանավորված չէ նրա կարգավիճակով, ուստի որոշումը, որտեղ ամրագրված է կարգավիճակային անձեռնմխելիության իրավունքը, չի ենթադրում Քոչարայնի ազատ արձակումը: «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այսինքն նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետևաբար ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն»,– հայտարարել է Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Ավելի աբսուրդային հիմնավորում թերևս դժվար էր պատկերացնել: Այդ ով չգիտի, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործել է որպես նախագահ, այդ թվում արտակարգ ռեժիմ է մտցրել: Ի վերջո, եթե Քոչարյանը նախագահ չլիներ, հազիվ թե այսօր կրեր կատարվածի պատասխանատվությունը: Թերևս հասկանալու հետ կապված շատ լուրջ խնդիրներ պետք է ունենալ` պնդելու համար, որ Քոչարյանը Մարտի 1-ի գործում ներգրավված է ոչ որպես նախկին նախագահ: Եթե ոչ որպես նախկին նախագահ, ապա որպես ով է այսօր դատվում նա: Իսկ նախկին նախագահը արդեն իսկ կարգավիճակ է, որն ամրագրված է ՍԴ որոշմամբ: Դատախազի նման անհեթեթ միջնորդությունը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար դատավորներին և դատախազներին չզանգելը ծանր փորձաքար է: Եթե Փաշինյանին հաջողվի դիմանալ այս դժվար փորձությանը, ապա Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 17-ին ազատ արձակվի:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3942 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am