Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը Սերժ Սարգսյանին

Հեղափոխության ալիքով պայմանավորված` բարձր ռեյտինգի և լեգիտիմության հետհաշվարկը լրջորեն անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին:

Նա անընդհատ փորձում է օրեցօր աճող հանրային դժգոհության ալիքը մեղմել, այսպես կոչված, հաջողության գործակցի էֆեկտով: Ընդ որում, այդ պատասխանատու գործը նա որևէ մեկին, բացի ինքն իրենից, չի վստահում: Անում է անձամբ: Ամեն օր ՖԲ իր էջում վարչապետը առաջընթացի և արդյունավետ աշխատանքի մասին վկայող տվյալներ է հրապարակում:Հերթական անգամ նա անդրադարձել է աշխատատեղերի հարցին` անթաքույց ինքնագովեստով. «Ճշգրտված տվյալը հետեւյալն է. 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40»,- Ֆեյսբուքայն էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նախ արժի ճշգրտել, թե վարչապետի պատկերացմամբ` Հայաստանի պատմությունը երբվանից է սկսվում: Խորհրդային Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն անհամեմատ ավելի մեծ էր, բայց դա ոչինչ: Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել Հայաստանի անկախությունից ի վեր պատմական շրջանը:
Հիմա թվերի մասին` ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա հունվարին գրանցված է եղել է 560 հազար 586 աշխատող։ Անցած տարվա հունվարին այդ թիվը 509 հազար 934 էր։ Եթե հիմա, ինչպես Փաշինյանն է պնդում, պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը 606 հազար 40 է, ստացվում է, որ 2018 թվականի հունվարից հետո գրանցված աշխատողների թիվն ավելացել է 96 հազար 106-ով: Եթե այդ թվից հանեք 2018 թվականի մայսիսից, այսինքն` հեղափոխությունից հետո ստեղծված կամ գրանցված աշխատոզների թիվը, ապա կստացվի, որ 2018 թվականի հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում ստեղծվել է շուրջ 31207 աշխատատեղ: Այսինքն` նախկին իշխանությունների օրոք ամսական միջին հաշվով ստեղծվել է ավելի քան 7800 աշխատատեղ /մայիսին հազիվ թե աշխատատեղ ստեղծվեր, բայց եթե անգամ մայիսին էլ հաշվենք, ապա մեկ ամսվա կտրվածքով ստեղծված աշխատատեղերի թիվը կստացվի 6241: Մինչդեռ հեղափոխությունից հետո, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը ճիշտ են, ապա ստացվում է, որ 15 ամսվա կտրվածքով ամսական միջինը ստեղծվել, պաշտոնապես գրանցվել կամ ստվերից դուրս է բերվել 4326 աշխատատեղ: Այսինքն` աշխատատեղերի գրանցման և ստեղծման տեմպը հեղափոխությունից հետո նվազել է նվազագույնը 31 տոկոսով:
Բացի այդ` 64 հազար աշխատողները նոր աշխատողներ չեն, դրանք առավելապես տնտեսության մեջ նախկինում ստեղծված աշխատատեղեր են, որոնք պաշտոնապես գրանցված չեն եղել, իսկ այժմ գրանցվել են: Հակառակ պարագայում, եթե դրանք լինեին նոր աշխատատեղեր, այդ մասին գրելու, լայվ մտնելու և անգամ բանաստեղծություն հորինելու գայթակղությանը Նիկոլ Փաշինյանը հազիվ թե դիմանար: Բայց սա ի միջի այլոց:
Հիմա հարց` ինչու Նիկոլ Փաշինյանը չի ասում ողջ ճշմարտությունը և չի հայտարարում, որ իր կառավարությունն ավելի վատ է աշխատում, քան նախկինը: Բառացի չի ասում, բայց հրապարակում է թվեր, որոնք այլ կերպ նշանակում են` շնորհակալություն նախկիններին:


Հայկ Դավթյան

դիտվել է 8649 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am