Հայտարարվում էր, թե Լավրովը կբերի ԼՂ շուրջ առաջարկներ, սակայն...Известия

Ռուսական Известия թերթն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին։ Թերթը նշում է, որ ապրիլի 22-ին աշխատանքային այցի շրջանակներում Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Այնտեղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ, այնուհետև եղել է հուշահամալիրի թանգարանում։ Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Լավրովը բանակցություններ է ունեցել հայ գործընկերոջ հետ: Նախարարները խոսել են երկկողմ համագործակցության մասին և նշել, որ, չնայած համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրներին, 2 երկրների միջև ապրանքաշրջանառությունը գրեթե չի կրճատվել։ Սակայն, այնուամենայնիվ, գլխավոր թեման դարձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: «Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ ռուսական պատվիրակությունը Երևան կբերի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ գաղափարներ ու առաջարկներ։ Սակայն բանակցությունների արդյունքների հիման վրա ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց միայն, որ անհրաժեշտ է հետևել 1994-ին և 1995-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին»,- նշում է թերթն ու հավելում. «Իհարկե, քննարկեցինք նաև իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին։ Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի, չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 94-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ իրենք կաջակցեն, ամեն ինչ կանեն, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ Այնուհետ ռուս պաշտոնյան հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Երևանում ՌԴ դեսպանատան աղբյուրը թերթին հայտնել է, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության համար շատ դժվար է դարձել աշխատելը։ Դա բացատրվում է նրանով, որ Մոսկվան չի ֆինանսավորում հայկական ոչ կառավարական կազմակերպություններին, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ ներկայացնել ռուսական դիրքորոշումը։ Մինչդեռ ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է տանում իր շահերը Հայաստանում`ընդդիմադիր ԶԼՄ-ների ֆինանսավորման հաշվին։ «Շատ դժվար է դարձել աշխատելը։ Բոլորին հայտնի է` ինչպիսի ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ-ն հայկական ընդդիմությանը` հասարակ քաղաքացիներին տրամադրելով Ռուսաստանի դեմ: Եթե նախկինում Ռուսաստանը կարող էր աշխատել միայն վստահության հիման վրա, ապա այժմ դա չի ստացվի: Հայաստանի տարածքում տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության ոլորտների պատերազմ: Ամերիկյան կառույցներին հաջողվում է երբեմն կազմակերպել բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են Մոսկվայի դեմ: Օրինակ՝ ապրիլի 21-ին մոտ 200 մարդ` հիմնականում ուսանողներ, հավաքվել են Ազատության հրապարակում և գնացել մինչև ԱԳՆ և ավարտել են երթը ՌԴ դեսպանատան մոտ»,- նշել է աղբյուրը։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am