ԱՄՆ-ն շահագրգռված են Եվրոպայում ժողովրդավարության զարգացման հարցում.Օբամա
Bild-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է,որ ԱՄՆ իշխանությունները շահագրգռված են Եվրոպայում ժողովրդավարության զարգացման հարցում։ «Ես չպետք է Եվրոպային ասեմ, թե ինչպես է պետք կառավարել այն։ Ես կարող եմ ասել, որ ԱՄՆ-ը ազգային շահ ունի ուժեղ, միասնական եւ ժողովրդավարական Եվրոպայում։ Ցավալի փորձից մենք գիտենք, որ Եվրոպային սպառնացող վտանգն ի վերջո դառնում է սպառնալիք ԱՄՆ –ի համար։ Իսկ երբ Եվրոպայում բարեկեցություն է իշխում, դա նպաստում է Ամերիկայի բարեկեցությանը:Ամբողջ միջազգային հանրություն ուզում է ուժեղ Եվրոպա տեսնել, քանի որ եվրոպական երկրները կարող են պայքարել ահաբեկիչների դեմ »,- ասել է Օբաման։
