Պուտինի ծանր «ռումբը» Փաշինյանի գրպանում

Վլադիմիր Պուտինի այցին Երևան պետք է սպասել, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հարցին՝ կգա՞ Պուտինը Հայաստան, դեսպանը պատասխանեց. «Դուք այլ ինֆորմացիա ունե՞ք, ես չունեմ»։

Ռուսաստանի դեսպանն, այնուհետև, հիշեցրել է ՀՀ ԱԳ փոխնախարարի խոսքերը՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է։ «Ես այլ տեղեկատվության չեմ տիրապետում», -նշել է Կոպրիրկինը։ «Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստ տեղի կունենա», լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին Երևան կայցելի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ վերջերս տարբեր քննարկումներ ծավալվեցին այն մասին, թե Պուտինը հնարավոր է Հայաստան չգա։ Դա կապվում էր Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելու փաստի հետ։ Ավելին՝ խոսք էր գնում այն մասին, որ անգամ ԵԱՏՄ-ական հավաքը կարող է տեղափոխվել Մոսկվա։

Այժմ, Հայաստանում ՌԴ դեսպանի խոսքերից կարելի է հասկանալ, որ Պուտինի այցը Հայաստան, թեև չի բացառվում, այնուամենայնիվ, ռուսական կողմը շարունակում է ինտրիգը պահել: Դեսպանը որոշակի տեղ է թողել մանևրելու, ինչը վկայում է այն մասին, որ ժամերի ընթացքում կարող է որոշում փոխվել:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը Պուտինի հնարավոր այցը կդարձնի իր իշխանության քաղաքական աջակցության ակցիայի ցուցադրություն։ Սակայն, պետք է հասկանալ, որ եթե Պուտինը գալիս է՝ ապա Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն լսել կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ ռուսական կողմի պատկերացումները։

Իսկ հայկական իշխանության օրակարգում ինչ թեմաներ կան՝ գազի գնի, հայ վարորդների իրավունքները՝ Ռուսաստանում, ռուսական զենքի թեմա և այլն։ Ի՞նչ օրակարգ ունի ՀՀ իշխանությունը Պուտինի հետ բանակցություններում...
Ի դեպ, ՀՀ-ում դեսպանն այլ թեմաների էլ է անդրադարձել։ Կոպիրկինը նկատել է, որ Հայաստանի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի` Ռուսաստանում ապաստան ստանալու մասին տեղեկություն չունի։ «Իսկ ի՞նչ է` Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել։ Եթե մարդը Ռուսաստանում է գտնվում, դա չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել։ Ինչ վերաբերում է Պողոսյանին, ապա, իմ տեղեկություններով` խոսքը անհրաժեշտ փաստաթղթերի (արտահանձնման վերաբերյալ) տրամադրման իրավական ընթացակարգի մասին է»,– նշել է Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի տարածքում են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ինչպես նաև մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Նրանց նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված։

Ռուսաստանի դեսպանը հավելել է, որ Ռուսաստանում նրանց հայկական արդարադատությունից թաքցնելու որևէ միտում չկա և «նոր իշխանություններին որևէ մեսիջ ևս չկա»․ «Ռուսաստանի մեսիջը Հայաստանի իշխանություններին շատ հստակ է. Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, եղբայրական երկրներ, եղբայրական ժողովուրդներ։ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հաշվով ոչ մի դեպքում չի փոխվել»։

Նկատելի է, որ դեսպանը ձգտում է հայ-ռուսական հարաբերություններին ավելորդ լարվածություն չհաղորդել՝ դիվանագիտորեն բոլոր սուր հարցերի վրա նրբանկատորեն անցնելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5335 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am