Ով է Ալիևի համար ճանապարհ բացում ՀԱՊԿ-ում

ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և՛ դիտորդներ, և՛ գործընկերներ, այս մասին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացրած «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Մինչ այդ, կար դրույթ առ այն, որ կարող են ունենալ նաև դիտորդ, որը բացված չէր (մինչ այդ կար դիտորդ ունենալու վերաբերյալ դրույթ, որը բացված չէր)։ Տվյալ պարագայում առաջարկվել է, որ բացի դիտորդից լինի ավելի բարձր կարգավիճակ, որը գործընկերն է։ Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգիռ է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների հետ և կիսում է ՀԱՊԿ-ի մոտեցումները։

Շավարշ Քոչարյանն ընդգծում է, որ Հայաստանի համար կարևոր է, որ ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ փաստաթղթերում լինի մի դրույթ, որ նմանատիպ կարգավիճակ ունեցող պետությունները չպետք է իրենց գործունեությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկեն ընդդեմ այլ երկրների նկատմամբ։ «Տվյալ դեպքում այդ հարցը կարգավորվում է նրանով, որ որևէ պետություն չի կարող ստանալ ո՛չ դիտորդի, ո՛չ էլ գործընկերոջ կարգավիճակ առանց բոլոր անդամ պետությունների համաձայնության»։ Քոչարյանը հավելեց, որ այս օրենքի նախագիծը վավերացրել է միայն Ռուսաստանը։

Այսինքն, ստացվում է, որ մի կողմից կա Ադրբեջանի՝ այս կառույցում հավակնությունները և արդեն այդ հնարավորությանը հասնելու ճանապարհ՝ Ադրբեջանի համար: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի ազդեցությունը ՀԱՊԿ-ում ակնհայտ է:

ՀՀ փոխարտգործնախարարն ասում է, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի մեծ կշիռ չունի, քան Հայաստանը։ «Ադրբեջանը միջնորդավորված ազդեցություն ունի և որևէ կշիռ չունի ՀԱՊԿ-ում։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը պայմանագիր է, պետություններ են, որոնք կաշկանդված են այդ պայմանագրով և պարտականություններով։ Մյուս կողմից, պետությունները կարող են ունենալ երկկողմանի, այլ ֆորմատներով իրենց պարտավորությունները։ Հիմնարար սկզբունքն այն է, որ այլ երկկողմանի պայմանավորվածությունները չպետք է հակասեն ՀԱՊԿ-ում եղած պարտավորություններին։ Այս մոտեցումը մենք հետևողական առաջ ենք տանում, որը ստանում է համապատասխան ըմբռնում և՛ ՀԱՊԿ-ում և՛ ԵԱՏՄ-ում»։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին։
Ստացվում է, որ ոչինչ չի խանգարի, որ պայմանագրով նախատեսված դրույթով օրինակ Ադրբեջանը ստանա դիտորդի կարգավիճակ։

Խոսքը 2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին է։ Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը։

Հիմա Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, թե Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ «Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - այսօր ասել էր Ռուբեն Ռուբինյանը։

Բայց ո՞վ գիտե, եթե Պուտինը որոշի, որ Ադրբեջանը պետք է ներկայացված լինի ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով և Ալիևն էլ ունենա նման մտադրություն՝ Հայաստանի դիրքորոշումը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ՀԱՊԿ-ականների ենթադրյալ որոշման վրա...

Թամար Բագրատունի

դիտվել է 2124 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am