Ուժգին սկանդալ Կրեմլում. ամերիկյան լրտեսը՝ ռուսական իշխանական վերնախավում

Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ ամերիկյան լրտեսը, հավանաբար, Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության վարչության աշխատակից Օլեգ Սմոլենկովն էր։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ Սմոլենկովն իսկապես մինչև 2017թ. աշխատել է Կրեմլում, սակայն աշխատանքից հեռացվել է։ Պեսկովի խոսքով՝ Սմոլենկովին չի կարելի համարել բարձրաստիճան պաշտոնյա, և նրա պաշտոնը չէր ենթադրում շփում նախագահ Պուտինի հետ։
The New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզական աղբյուրները, հաղորդել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանից տարհանվել է ամերիկյան լրտես, ով տասնամյակներ շարունակ աշխատում էր Ռուսաստանի կառավարական օղակներում։ Ամերիկյան գործակալի անունը և նրա գտնվելու վայրը թերթը չի նշում, սակայն ռուսական լրատվամիջոցները արագ պարզել են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ,Օլեգ Սմոլենկովի մասին է։

The New York Times-ի աղբյուրի համաձայն` լրտեսը Վլադիմիր Պուտինի մտերիմ գործընկեր չէր, սակայն պարբերաբար հանդիպում էր նրա հետ: Նա աշխատում էր Ռուսաստանի իշխանական օղակներից մեկում, որտեղ կայացվում էին կառավարության կարևոր որոշումներ: Երկու տարի առաջ տարհանված գործակալը, թերթի տվյալների համաձայն, կարևոր դեր է խաղացել Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետաքննության ժամանակ: Թերթը հայտնում է, որ այդ անձը պատմել է, թե ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի անձնական ղեկավարությամբ, մասնավորապես՝ Պուտինի հրամանով են կոտրել Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային հասցեն: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը լրտեսին առաջարկել է շտապ հեռանալ Մոսկվայից դեռևս 2016-ին, քանի որ մամուլում բավականին տեղեկություն էր հայտնվել, որը թույլ էր տալիս հեշտությամբ պարզել նրա ով լինելը։ Լրտես պաշտոնյան, սակայն, հրաժարվել էր՝ ասելով, թե ընտանեկան հարցեր ունի, ինչը, իր հերթին, կասկածներ էր հարուցել ամերիկյան կողմի մոտ, որ նա կարող է լինել կրկնակի գործակալ։ 2017-ին երկրից հեռանալու երկրորդ առաջարկը, այդուհանդերձ, գաղտնի գործակալն ընդունել է:

Թերթը հերքում է CNN- ի տվյալները, թե Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) վախենում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք գաղտնի գործակալի աշխատանքի մասին տեղեկատվությունը պատահականորեն կարող է բացահայտվել: Վարչությունը վախենում էր հրապարակումներից ամերիկյան մամուլում, գրում է The New York Times-ը, հավելելով, թե լրտես պաշտոնյան Ռուսաստանը լքել է 2017 թվականին։ Թերթի տվյալներով՝ այս անձը ԱՄՆ հետախուզության ամենալուրջ աղբյուրն էր Ռուսաստանում վերջին տարիներին:

Ռուսական մամուլի համաձայն՝ Օլեգ Սմոլենկովը ընտանիքի հետ միասին 2017-ի հունիսին մեկնել էր Մոսկվայից Չեռնոգորիա՝ հանգստանալու համար, և անհետացել էր։ Ռուսական հատուկ ծառայություններին հետաքրքրել էր Սմոլենկովի այս անհետացումը, նույնիսկ քրեական գործ էր հարուցվել հնարավոր սպանության գործով՝ կասկածներ կային, որ ռուսաստանցի պաշտոնյային սպանել են։ Ռուսական աղբյուրներն այժմ հայտնում են, որ Սմոլենկովը ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և այսօր ապրում է Վաշինգտոնի մերձակայքում։

Այսպես, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Օլեգ Սմոլենկովը, որի անունն ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ծագող նոր լրտեսական սկանդալի շրջանակներում, իսկապես աշխատել է ՌԴ նախագահի վարչակազմում, սակայն բարձր պաշտոն չի զբաղեցրել:
Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, Պեսկովը նշել է, որ Սմոլենկովը «մի քանի տարի առաջ ազատվել է աշխատանքից, նա ի պաշտոնե բարձրաստիճան անձանց թվին չէր դասվում»: Նրա խոսքով՝ տվյալ աշխատակիցը հեռացվել է 2-3 տարի առաջ: Նա աշխատանքի բնույթով շփումներ չի ունեցել նախագահի հետ: Պատասխանելով հարցին, թե արդյոք Սմոլենկովը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է եղել, Պեսկովն ասել է. «Ոչ, չեմ կարող դա հաստատել, քանի որ չգիտեմ՝ նա գործակալ եղել է, թե ոչ»: Այդպես Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան CNN հեռուստաալիքի հրապարակումը «ամերիկյան հետախուզության բարձրաստիճան և շատ արժեքավոր գործակալ» Օլեգ Սմոլենկովի մասին, որին գաղտնի կերպով դուրս են բերել Ռուսաստանից երկու տարի առաջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9440 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am