Երբ բոլորին միավորում է Քոչարյանը

Պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր հայտարարեց, որ ԼՀԿ-ից դուրս գալուց հետո չի պատրաստվում վայր դնել մանդատը, քանի որ անելիքներ շատ ունի: Նա չբացառեց, որ ապագայում կարող է արտախորհրդարանական քաղաքական միավորման մեջ ընդգրկվել, շարունակել քաղաքական գործունեությունը հանուն հեղափոխական արժեքների կապիտալիզացիայի, ինչը չեն անում խորհրդարանի ինչպես դիմադիր, այնպես ընդդիմադիր սեկտորներում: Որտեղ կարող է հայտնվել անկախ այս պատգամավորը՝ իշխանական, թե նախկին իշխանությունների հովանավորչության ներքո, որոնց հետ սեպարատ գործարքների մեջ է եղել: Այս առումով Բաբաջանյանի համար կանաչ լույս է վառվում: Ապագային միտված քաղաքական պլանների հարցում թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի թիմակցի շահերը համընկնում են, իսկ այդ շահերը ենթադրում են խաղից դուրս մղել Ռոբերտ Քոչարյանին ու իր գործոնը: Արման Բաբաջանյանը հայտնի է Սերժ Սարգսյանի մերձավորի վաղեմի գործընկեր: Նա այդ հայտնի մերձավորի ձեռքում տարիներ շարունակ քաղաքական կացնի դեր է խաղացել, ում մեդիառեսուրսներով ոչնչացվել է Սերժ Սարգսյանի շրջապատը եւ ոչ միայն: Ռեսուրսներ ու ջանք չեն խնայել, որպեսզի Բաբաջանյանի լրատվամիջոցները կայանան, քանի որ դրանցով են պայքարել քաղաքական նոր եւ վաղեմի հակառակորդների դեմ: Ի մասնավորի Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարով, որը սկսվել է հոկտեմբերի 27-ի դեպքերի անհիմն շահարկմամբ, Քոչարյանի իբր 4 միլիոնի ունեցվածքի մասին հորինվածներով, վերջացրած Մարտի 1-ի գործ:Ի վերջո պարզ է ,որ Քոչարյանը տևական ժամանակ եղել է այս երկու թևերի հակաքարոզչության «զոհը»:

Բառացիորեն օրեր առաջ մենք գրեցինք նաեւ, որ Քոչարյանի հարցում Բաբաջանյանի հետ պայմանավորվածություն է կայացրել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանի դեմ մեդիատեռորի արդյունքում նրան փոխանցել այդքան երազած արտգործնախարարի պաշտոնը: Խնդիրն այն է, որ Փաշինյանը այս հարցում գրեթե չունի սեփական թիմում համախոհներ, Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր կամանդով,նրանք էլ անշահախնդիր չեն պաշտպանում, պաշտոններ են ակնկալում: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանի հույժ անհրաժեշտ է աջակիցների հավաքագրումը նույնիսկ քարոզչական հարթակում:
Քանզի Քոչարյանը ընդդիմադիր դաշտում բեւեռ դառնալու հայտ է ներկայացրել, տարվում են բավարար աշխատանքներ, կա ամենակարեւորը՝ Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի աջակցությունը, հակահարված է տրվում մեդիաարշավին բոլոր ասպեկտներում՝ տնտեսական, Մարտի 1 եւ այլն, սոցհարցումներն էլ փաստում են, որ մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունեցել եւ այլեւս դժվար է Մարտի 1-ի կարկատան արած գործը դարձնել հաղթաթուղթ և փաթաթել Քոչարյանի վզով:

Ասել կուզի՝ թե նորերը, թե նախկինները հասկանում են, որ Քոչարյանի շուրջ հզոր կոնսոլիդացիա ձեւավորվի՝ անկախ քարոզչական պատերազմի, անկախ հրապարակումների, որ ռեւանշիստները չեն կարող իշխանության գալ եւ այլն, ըստ այդմ էլ նոր քաղաքական բեւեռի ձեւավորվամ քայլեր են արվում:

Հասկանում են նաեւ, որ Սերժ Սարգսյանի մերձավորով հնարավոր չէ իրականացնել հզոր կոնսոլիդացիա, ամեն դեպքում սկզբնական քայլերն ու հարցազրույցներին հանրային արձագանքը դա են ցույց տալիս, ուստի այս կտրվածքով է, որ նրանք քաղաքական շահերը համընկնում են Արման Բաբաջանյանի քաղաքական պլաններին, ով ցանկանում է նոր ուժ, նոր միավոր կայացնել: Սակայն վաղ թե ուշ պետք է հասկանան, որ իրենցից մեկը քցվելու է, ով, դեռ դժվար է կանխատեսելը:

Անի Սահակյան

դիտվել է 4021 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am