Փլուզման եզրին են Շամլուղի 10-րդ շենքի ետնամասի մեծ պատշգամբները, բնակիչները վախենում են մտնել պատշգամբներ. (Ֆոտոշարք)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Բաց նամակ

Լոռու մարզի հանքարդյունահանող Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, բազմաբնակարան 10-րդ շենքի բնակիչներս 2018թ. նոյեմբերի 7-ին բաց նամակով հանդես եկանք՝ ներկայացնելով անելանելի ու փլուզման եզրին գտնվող մեր շենքի իրավիճակը: Մեր դիմումից անմիջապես հետո ՀՀ կառավարությունը՝ համապատասխան նախարարությունների, Լոռու մարզպետարանը, համայնքապետարանը մի քանի պատվիրակություններ ուղարկեցին շենքն ուսումնասիրելու նպատակով: Ամիսներ անց՝ մեր ներկայացված խնդրանքը, ի վերջո, կյանքի կոչվեց. վերանորոգվեց փլուզման եզրին գտնվող մեր շենքի տանիքը:

Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում՝ Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Անդրեյ Ղուկասյանին՝ արագ հանձնարարականներ տալու և Արկադի Թամազյանին՝ տանիքի վերանորոգման ողջ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար: Մենք՝ շենքի բնակիչներս և սեփականատերերս, ոգևորված ենք, որ Արկադի Թամազյանն իր ուշադրության ներքո էր պահում տանիքի վերանորոգման աշխատանքները, անձամբ այցելեց շենք, հետևում էր իրականացվող աշխատանքներին՝ անգամ տանիք էր բարձրացել: Հատուկ շնորհակալություն նաև վերանորոգման աշխատանքներ իրականացնող խմբին՝ Ռուդիկ Հովակիմյանի գլխավորությամբ, որի խումբը Լալվարյան արևի կիզիչ ճառագայթների ներքո բարդ աշխատանքներ իրականացրեց:

Նշենք, որ մենք, ոգևորված վերջապես կառավարության, մարզպետարանի և համայնքապետարանի ուշադրությունից, մեր միջոցներով նախաձեռնել ենք շենքի մուտքերից մեկի վերանորոգումը. սկսել ենք ներկել շենքի ճակատային մասի պատշգամբները, իսկ առաջիկա օրերին կտեղադրվի մուտքի երկաթյա դուռ:
Տանիքի վերանորոգման հետ միասին ցանկանում ենք ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի և Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ կատարված աշխատանքը, ինչպես ասում են՝ «ջուրը կընկնի», եթե փլուզվող շենքը չհիմնանորոգվի:

Նկատենք, որ շենքի երրորդ հարկի մի քանի բնակարաններ, որոնք այս պահին բնակեցված չեն՝ իսկապես փլուզման եզրին են (նկարները՝ կցված են): Հատկապես փլուզման եզրին են շենքի ետնամասի մեծ պատշգամբները, որոնց բնակիչները նույնիսկ վախենում են մտնել այդ պատշգամբներ ու վերանորոգման աշխատանքներ իրականացնել իրենց բնակարաններում:

Ցանկանում ենք հիշեցնել, որ մեր շենքի հիմնանորոգման ճակատագրի վերաբերյալ 2018թ. դեկտեմբերի 7-ին ստացել ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի հետևյալ նամակը, որում, մասնավորապես նշված է.
«Ի պատասխան ՀՀ Վարչապետին ուղղված՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի ձեր բաց նամակի հատնում ենք, որ ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից ՀՀ 2019-2021 միջնաժամկետ ծախսերի ծրագրում ընդգրկվել են Շամլուղ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, սակայն այդ ուղղությամբ չափաքանակներ չեն նախատեսվել: Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

1988թ. երկրաշարժից խիստ տուժած, երկու տասնամյակ անուշադրության մատնված շենքի բնակիչներս հույս ենք հայտնում և անհամբերությամբ սպասում ենք, որ ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետն ու Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարը 2020 թվականին կփրկեն Շամլուղի կենտրոնական ամենահին շենքը փլուզման վտանգից՝ հրատապ կազմակերպելով շենքի հիմնանորոգումը:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր

10 սեպտեմբերի, 2019թ.

դիտվել է 2404 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am