Փաշինյանը ճիշտ է, Նիկոլը սխալվեց

Եվ այսպես, երկար դեգերումներից, պետբյուջեի հաշվին 400 հազար դոլարի փորձագիտություն պատվիրելուց, մի քանի ժամ «լայվ» մտնելուց, քրեադատավարական շոու կազմակերպելուց, «թավշյա» հեղափոխությունը «ծռելուց», օլիգարխիկ հարսանիքին տժժալուց և բազմաթիվ «կռուտիտներից» հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ Ամուլսարը ոչ միայն սար է, այլ նաև հանք։

Փաշինյանն ասում է, որ նոր ՇՄԱԳ–ի կարիք չկա, իսկ հնին տեր կանգնելու հարցում ինքը ստացել է «Լիդիանի» ղեկավարության հավաստիացումը։ Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք։

Ի՞նչ է, մեկ տարի առաջ «Լիդիանից» ասում էին, որ իրենք տեր չե՞ն կանգնելու ՇՄԱԳ–ում նշված պարտավորություններին։ Մեկ տարի՞ էր պահանջվում Փաշինյանին, որպեսզի պարզի, որ «Լիդիանը» խոստանում է կատարել այն, ինչի մասին խոստացել է։

Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ մեկ տարի երկիրը հայտնվեց հիմար վիճակում, բյուջեն ծախսեց փող, չստացավ հարկեր։ Բա հիմա մյուս հանքերի հետ ի՞նչ է լինելու։ Նրանք է՞լ են նման ճնշումների ենթարկվելու, թե՞ շոուն միայն Ջերմուկում էր պետք։

Փաշինյանը կոչ է արել ջերմուկցիներին ու ճանապարհը փակողներին, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց գործողությունները՝ նշելով, որ ճանապարհ փակելը հարվածում է մեր երկրի «պրեստիժին» ու վնաս բերում մեզ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ով ով, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող խոսել ճանապարհ փակելու անթույլատրելի լինելու մասին։ Նա ճիշտ է ասում, բայց այդ ճիշտն իրեն չի սազում, քանզի ինքը ճանապարհ փակելով է եկել իշխանության։

Փաշինյանն իր պոպուլիզմի ու դիլետանտության պատճառով հանքի հարցը սարքեց մեծ խնդիր ու մնաց այդ խնդրի տակ։

Հիմա եթե նա չբացի հանքի ճանապարհը, «կփչանա», քանզի կստացվի, որ իր խոսքն այլևս արժեք չունի և ինքը չի կարողանում սեփական որոշումները կյանքի կոչել։

Ի դեպ, հանքը բացելու որոշում կայացնելով էլ է նա «փչանում», քանզի դուրս է գալիս իր հեղափոխական թիմակիցների, հեղափոխական տեխնոլոգիաների ու «մուտիլովկաների» զոհ դարձած անգրագետ պողոսների դեմ։ Վերջիններիս վախեցրել են այնպես, ինչպես Խաչիկ Ստամբուլցյանն ու մյուսներն էին վախեցնում ատոմակայանի ու «Նաիրիտի» պահով։

Մի խոսքով, վարչապետ Փաշինյանը ճիշտ է, իսկ ընդդիմադիր Նիկոլը սխալվում էր։ Բայց քանի որ Նիկոլը շատ խորն է նստած Փաշինյանի մեջ, ուստի նա արդեն ավարտվել է որպես վարչապետ և աթոռին է մնում զուտ իներցիայի շնորհիվ։ Դա, սակայն, երկար չի կարող ձգվել։

Եթե Փաշինյանի վրայից արդեն իր խմբակցության պատգամավորներն են թռնում կամ էլ թռնում են իր դեմքին, նշանակում է` եկել է վերջի սկիզբը։

7or.am

դիտվել է 1027 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am