Խնդիր­նե­րի կու­տա­կումն ու իշ­խա­նու­թյուն­նե­րի կորս­ված ժա­մա­նա­կը

«Փաստը»  գրում է. «Ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են թևակոխում: Անցած տարիներին նույնպես շատ է խոսվել աշնանը սպասվող ակտիվ իրադարձությունների կամ, այսպես ասած, «թեժ աշնան» մասին, սակայն ուշագրավ է, որ այս աշնան նորամուտին արդեն նկատվում են իրադարձությունների գլխապտույտ զարգացումներ:


Կարծես թե ամեն օր նոր պրոցեսներ են տեղի ունենում՝ կապված քաղաքական ուժերի վերադասավորումների, իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացների, տնտեսության մեջ նկատվող միտումների և արտաքին գործընկերների հետ հարաբերություններում նկատվող դրսևորումների հետ:

Հարց է առաջանում, թե ի՞նչով են պայմանավորված այս ակտիվ պրոցեսները և ինչո՞ւ են ներքաղաքական օրակարգում մեծաթիվ հարցեր կուտակվել: Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկել իրադարձությունների զարգացման տրամաբանությունը:

Անցած տարվա գարնանը սկսվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը, որն էլ մայիսին իշխանության բերեց Փաշինյանին:

Իշխանության գալուց հետո վերջինս ֆանտաստիկ զարգացում էր խոստանում մեր երկրի համար, սակայն պարզվեց, որ այդ փոփոխություններն իրականացնելու համար Փաշինյանին խանգարում է այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը:

Ուստի Փաշինյանը լծվեց շուտափույթ արտահերթ ընտրություններ կազմակերպելու գործին, որն էլ տեղի ունեցավ դեկտեմբերին, իսկ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը կարողացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն հավաքել:

Այլևս նախկին իշխանության ներկայացուցիչները չկային խորհրդարանում, որ սաբոտաժ անեին, և 2019 թվականին Փաշինյանն արդեն կարող էր հանգիստ անցում կատարել Հայաստանի «կտրուկ զարգացման» գործին, սակայն կառավարության ներկայացրած ծրագրից պարզ դարձավ, որ խոստացված բարեփոխումներն այն չեն, ինչ ակնկալում է ժողովուրդը:

Եվ որպեսզի այդ պայմաններում հնարավոր լինի պահպանել հասարակական տրամադրություններում առկա էյֆորիան, իշխանությունները գարնանն ամբողջ ուժով ձեռնամուխ եղան քաղաքացիներին տեսարաններով կերակրելու գործին, որն իրականացվեց աղմկահարույց ձերբակալությունների շարքի և պետական բյուջեն միֆական գումարներով համալրելու մասին տեղեկությունների տարածման տեսքով, ինչպես նաև նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին ատելության տարածման միջոցով:

Գարնան ակտիվ իրադարձություններին փոխարինելու եկավ քաղաքական առումով պասիվ ամառը, որից հետո տարուց ավելի քողարկված խնդիրները, կարծես թե, գլուխ են բարձրացրել, քանի որ ժամանակի ընթացքում եղած խնդիրները լուծելու փոխարեն իշխանություններին հաջողվել է միայն ժամանակ առ ժամանակ շեղել հասարակության ուշադրությունը:

Եվ պատահական չէ, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերը այդպիսի բուռն արձագանք գտան, և իշխանությունները ստիպված եղան ժամանակավորապես նահանջել, ավելի ստույգ՝ առկախել հարցերը:

Վերոնշյալները, սակայն, առկա խնդիրների միայն չնչին մասն են:

Իշխանությունները դեռևս պետք է առերեսվեն այնպիսի լուրջ թնջուկների, ինչպիսիք են գազի գնի, խոշոր ներդրումներ ներգրավելու, աշխատատեղերի զանգվածային կրճատման, սոցիալական խնդիրների օրավուր ծանրացման, խոստացված միլիարդների վերադարձի և բազմաթիվ այլ հարցեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am