Քաղաքական էլիտան պարում է սկանդալային Գևորգ Թամամյանի հարսանիքին/տեսանյութ/
Հրապարակը գրում է.Համացանցում տեսանյութեր են տեղադրվել Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, նրա պատերազմ հայտարարած բժիշկ Գևորգ Թամամյանի այսօր տեղի ունեցած հարսանիքից: Ինչպես երևում է տեսանյութից ներկա են եղել առողջապահության նախարարության աշխատակիցներ, Իմ Քայլը կուսակցության ներկայացուցիչներ, ԵՊԲՀ ռեկտոր, նախկին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատգամավորներ, Իմքայլը հիմնադրամի աշխատակիցներ, քանի որ Թամամյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Հատկապես ուշագրավ է ռեկտոր Արմեն Մուրադյանի պարը՝ նախարարության աշխատակցուհու հետ։
