Սկանդալային խայտառակություն

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց ևս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այսպիսով, աղմկահարույց գաղտնալսման գործով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և վնաս են պատճառել պետության օրինական շահերին»), Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու) հատկանիշներով: Այսպիսով, առաջիկայում կլրանա վերոնշյալ քրեական գործի մեկ տարին, սակայն գործով դեռևս չկան կասկածյալներ, մեղադրյալներ:

Չնայած որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսումից մի քանի շաբաթ անց ի լուր աշխարհի հայտարարեց, թե իրավապահները բացահայտել են իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուին, նրա անունը. պատվիրատուն Հայաստանից է, թե ով՝ Վանեցյանը չմանրամասնեց:
Լրագրողների համառ հարցերին ի պատասխան Վանեցյանը միայն ասաց, որ ենթադրյալ պատվիրատուն ԱԱԾ-ի հետ կապ չունի, իսկ հանրության շրջանում «լայն ճանաչում ունի»:

Շարժառիթը, ըստ Վանեցյանի, եղել է իրեն վարկաբեկելն ու հրաժարականը։ «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, որը, ցավոք սրտի այս փուլում չի լինում»,-ասաց նա: Եւ ահա, մեկ տարի է անցել, բայց այդպես էլ չի բացահայտվում կոնկրետ ով է պետության դեմ հանցագործություն իրականացրած անձը: Նույն ձեւով իրավապահները «բացահայտել» են Մարտի –ի գործը, համենայնդեպս վարչապետ Փաշինյանից սկսած վերջացրած մյուսներով հայտարարում են, թե Մարտի մեկի գործը բացահայտված է: Իսկ ինչ ունենք այդ գործով, անշուշտ, խայտառակ պատկեր եւ զրո հիմքեր:

Ի դեպ, անցած տարի օգոստոսի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք հրավիրեց, որտեղ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Սեպտեմբերի 11-ին մեդիադաշտը պայթեցրեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հրապարակումը, որտեղ նրանք քննարկում են, թե Մարտի 1-ի գործի շրջանակներում ով պետք է կալանավորվի, ով՝ ոչ։

Տասը զոհերի սպանության դեպքով ընդամենը մեկ հոգու մեղադրանք առաջադրվեց ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին, սակայն կարճ ժամանակ անց նրան էլ ազատ արձակեցին: Գեղամ Պետրոսյանի գործով աղմկահարույց հանգամանքներ էին ի հայտ եկել: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը և պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, և մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին:

Արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:

Եւ, ահա, արդյունքում այս «բացահայտված» գործով էլ ունենք մեկ կալանավորված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի դեպքում էլ անհիմն փաստարկներ, ՍԴ որոշում, սակայն Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է Քոչարյանին թիվ մեկ կալանավոր դիտարկելը , ինչի արդյունքում էլ զավեշտալի հայտարարություններ են արվում, թե գործը բացահայտվել է:

Անի Սահակյան

դիտվել է 9191 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am