Իմ Քայլում շոկ է.ովքեր կլքեն խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը   ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ գուժեց Ամուլսարի մասին՝ ընդգծելով, որ շարունակում է մնալ ավելի վաղ արտահայտած իր կարծիքին: Վարչապետի խոսքով՝ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով և թույլ չեն տալու աղտոտումներ: Փաշինյանն ասաց, թե կառավարությունը կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել, և հենց որևէ շեղում հայտնաբերի, այդ ժամանակ միայն կարող է զրկել «Լիդիան»-ին լիցենզիայից:
Վարչապետը խնդրեց բնապահպաններին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչև ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։ Հետո փափուկ բարձր դրեց հանքի շահագործման դեմ մարդկանց գլխ տակ, թե քրեական գործը դեռ շարունակվում է, այսինքն՝ դեռ պարելու են կան հիմքեր նոր ՇՄԱԳ-ի համար, թե ոչ:
Իրականում պարզից էլ պարզ է, որ հանքի շահագործումը շարունակվելու է եւ նոր հիմքեր էլ չեն հայտնաբերվելու:

Հետաքրքրական է, որ Ամուլսարի հարցում Փաշինյանի որոշումից հետո հարազատ Իմ Քայլում շոկային տրամադրություններ էին: Հանքի շահագործման դեմ հրապարակային կարծիք հայտնած պատգամավորների իզնութոզը չէր երեւում խորհրդարանում, իսկ երեւացողները խուսափում էին հարցազրույցներից:

Լենա Նազատյանը ընդհանրապես նիստին չէր ներկայացել, նա այս հարցում ամենաարմատական որոշում ունեցողներից է: Նիկոլ Փաշինյանը մնացել էր մի քանիսի կցկտուր աջակցության հույսին: Իմքայլական Բաբկեն Թունյանը, բնականաբար առաջինը կանգնեց ու ողջունեց վարչապետի որոշումը՝ դա բխեցնելով պետության տնտեսական շահից: Մյուս պաշտպանողը Սարգիս Խանդանյանն էր, որ հայտարարեց, որ, իսկապես,
այս պահին չկա որևէ իրավական հիմք նոր ՇՄԱԳ-ի համար.«Այս պահին չկա որևէ իրավական հիմք նոր ՇՄԱԳ-ի համար, բայց բնապահպանական անհանգստությունները շարունակում են մնալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բնապահպանական տեսչությունն իրականացնի իր ստուգումները, բնապահպանության նախարարությունը ևս պետք է հետևողական լինի մինչև հանքի շահագործումը», - ասաց նա։

Ինչ վերաբերում է խմբակցության մեջ այս հարցի շուրջ տարակարծություններին, նա շեշտեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում որևէ պառակտում չկա։
«Կարծում եմ, որ այսօր, եթե հարցնեք պատգամավորներից, ապա յուրաքանչյուրը կշարունակի պնդել իր կարծիքը, քանի որ կա զուտ կարծիքների տարբերություն»: Որքան էլ Փաշինյանի թիմակիցները պնդեն, թե ոչ մի տարաձայնություն չկա, այսօրվա իրավիճակը դրա վառ ապացույցն էր, երբ պատգամավորները մարաթոնյան վազքի էին դուրս եկել՝ ՝շրջանցելու լրագրողներին:

Մնում է սպասել ու տեսնել՝ կգտնվեն արդյոք սկզբունքայիններ, որոնք կհրաժարվեն մանդատից, կամ դուրս կգան խմբակցությունից, թե բոլորի համար վարչապետի որոշումները օրենք են ու դրանք անվերապահորեն կատարելու են ինչպես ժամանակին ՀՀԿ-ականներն էին հլու-հնազանդ առաջնորդվում Սերժ Սարգսյանի ցանկություններով:

Անի Սահակյան

դիտվել է 8873 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am