Օպ­տի­մա­լաց­ման 2-րդ փուլն է մեկ­նար­կել. ո­րոշ մար­դիկ հրա­ժեշտ են տվել աշ­խա­տան­քին, ո­մանք՝ այլ վար­չու­թյուն տե­ղա­փոխ­վել, ոմանց աշխատավարձերն են կրճատվել

Իրատեսը գրում է.«Հայ­րե­նի կա­ռա­վա­րու­թյան սու­պեր­նա­խա­րա­րու­թյուն­նե­րից մե­կում՝ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի ու սպոր­տի, դեռ փոր­ձում են հաս­կա­նալ՝ ով ում բա­րե­կամն է:

Կր­ճա­տում­նե­րի կամ, իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ռով ա­սած, օպ­տի­մա­լաց­ման երկ­րորդ փուլն է մեկ­նար­կել, ո­րոշ մար­դիկ հրա­ժեշտ են տվել աշ­խա­տան­քին, ո­մանք էլ ստիպ­ված հա­մա­կերպ­վել են այլ վար­չու­թյուն կամ բա­ժին տե­ղա­փոխ­վե­լու ի­րո­ղու­թյան հետ:

«Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան հիմ­նա­կա­նում օ­ժան­դակ բա­ժին­նե­րի կամ վար­չություն­նե­րի պե­տե­րին ու նրանց տե­ղա­կալ­նե­րին ա­ռա­ջար­կել են տե­ղա­փոխ­վել այլ վար­չու­թյուն կամ բա­ժին: Հե­տաքր­քիր է, որ պե­տե­րին ա­ռա­ջարկ­վել է շատ ա­վե­լի ցածր պաշ­տոն, քան նրանց տե­ղա­կալ­նե­րին:

Վար­չու­թյան պե­տե­րից ե­րե­քը, օ­րի­նակ, հրա­ժար­վել են մնալ սու­պեր­նա­խա­րա­րու­թյու­նում սկս­նա­կի կար­գա­վի­ճա­կով, իսկ այն մար­դիկ, ո­րոնք հա­մա­ձայ­նել են ու տե­ղա­փոխ­վել այլ վար­չու­թյուն ու բա­ժին, աշ­խա­տա­վար­ձի հետ կապ­ված խն­դիր ու­նեն. նրանց աշ­խա­տա­վար­ձը կր­ճատ­վել է 5 տո­կո­սով, ինչն օ­րեն­քի խախ­տում է: Տա­րի­ներ ի վեր մար­դիկ վե­րա­պատ­րաստ­վել, տար­բեր դա­սըն­թաց­նե­րի են մաս­նակ­ցել, որ չն­չին տո­կո­սով ա­վե­լա­նա աշ­խա­տա­վար­ձը, այժմ պարզ­վում է, որ զրկ­վել են վաս­տա­կա­ծից»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը:


Մեր զրու­ցա­կի­ցը տե­ղե­կաց­րեց նաև, որ մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րա­րու­թյան բո­վան­դա­կա­յին վար­չու­թյուն­ներն ու գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը սպա­սում են օպ­տի­մա­լաց­ման երկ­րորդ փու­լին. «Խո­սակ­ցու­թյուն­ներ կան, թե գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը կա­րող են կո­մի­տե­նե­րի վե­րած­վել, ին­չը բա­վա­կան եր­կար գոր­ծըն­թաց է, կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է օ­րի­նագ­ծով հան­դես գա: Մտա­հո­գիչն այն է, որ չգի­տենք` կո­մի­տե դառ­նա­լուց հե­տո կմ­նա՞նք մեր աշ­խա­տա­տե­ղում, թե՞ ոչ: Օ­րեն­քի հա­մա­ձայն՝ կո­մի­տե­նե­րը կա­րող են ձևա­վոր­վել բո­լո­րո­վին նոր հեն­քի վրա, նոր մարդ­կան­ցով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 630 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am