Առգրավվել են Գաբոնի նախագահի ընտանիքի անշարժ գույքը
Ֆրանսիայի իշխանություններն առգրավել են Փարիզում և Նիցցայում Գաբոնի նախագահ Բոնգո Օնդիմբիի ընտանիքին պատկանող անշարժ գույքը, հայտնում է France-Presse գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ քննիչները կալանքի տակ են դրել Նիցցայի վիլլան և Փարիզի առանձնատունը: Հաղորդվում է, որ ֆրանսիական իշխանությունները բռնագրավումը կատարել են մի քանի աֆրիկյան պետությունների ղեկավարների կողմից Ֆրանսիայում թանկարժեք ունեցվածք ձեռք բերելու պայմանների հետաքննության շրջանակներում:
