Նոր «ռուսամետ»՝ Հայաստանի հարևան երկրում

Մոսկվայի պետական համալսարանի նախկին ուսանող, Ռուսաստանի նախկին բնակիչ, Թբիլիսիում հակառուսական ցույցերը բիրտ ուժով ցրելու հրաման արձակած Գիորգի Գախարիան նշանակվեց Վրաստանի նոր վարչապետ։

Օրերս, Վրաստանի օրենսդիր մարմինը կողմ քվեարկեց նրա թեկնածությանը, որն առաջադրել էր իշխող ուժի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Այսպիսով՝ Գախարիան դարձավ «Վրացական երազանք»-ի իշխանության յոթ տարիների ընթացքում պաշտոնավարած հինգերորդ վարչապետը։

Վրաստանի խորհրդարանը հաստատեց նաև կառավարության նոր կազմը` գործադիրի անդամներից փոխվել է երկու նախարար ՝ ներքին գործերի նախարարի պաշտոնը այժմ զբաղեցնում է Վախթանգ Գոմելաուրին, պաշտպանության նախարարի պաշտոնում էլ նշանակվել է նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության նոր կազմի հաստատումը տեղի է ունեցել ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին։ Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ ընդդիմադիրները նաև բոյկոտել էին օրենսդիր մարմնի նիստը՝ որոշելով չմասնակցել քվեարկությանը, իսկ դրան նախորդած լսումներին արձագանքել սուլոցներով և վանկարկումներով՝ փորձելով տապալել խորհրդարանի նիստը:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժման» գնահատմամբ Գախարիայի նշանակումը երկրի վարչապետի պաշտոնում ապտակ է վրաց հասարակությանը, որը շաբաթներ շարունակ պահանջում էր նրա հրաժարականը ներքին գործերի նախարարի պաշտոնից:

Ընդդիմադիրները նրան են մեղադրում այն դաժանության համար, որ ցուցաբերեց ոստիկանությունը հունիսին` Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված բողոքի գործողությունները ցրելու ընթացքում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել, իսկ երկու երիտասարդներ կորցրել տեսողությունը։ Գախարիան խոստովանել էր՝ անձամբ է հրամայել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, քանի որ իր խոսքերով՝ ակտիվիստները ցանկանում էին գրոհել խորհրդարանը:

44-ամյա Գիորգի Գախարիան իշխող ուժի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից, իսկ ընդդիմության բնորոշմամբ՝ նաև ամենաաղմկահարույց պաշտոնյաներից մեկն է՝ ընդ որում ընդգծված ռուսամետ:

Ընդդիմության մեղադրանքների տարափին ի պատասխան Գախարիան, դիմելով Սաակաշվիլիի թիմակիցներին, հայտարարել է. ֊ «Ես ձեր վերջը կտամ»:
Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ Վրաստանի նորանշանակ վարչապետը շտապել է դիրքորոշում հայտնել՝ «Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան է երկրի գլխավոր խնդիրը», բայց և հավելել, որ Մոսկվայի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել սառը բանականությամբ, այլ ոչ թե զգացմունքներով:

Գախարիան ոչ միայն կրթություն է ստացել Ռուսաստանում, որի հետ իր առաջնորդած երկիրը տարիներ շարունակ գտնվում է հակամարտության մեջ, այլ նաև բնակվել և աշխատել է այնտեղ: Նա «Լյուֆթանզա» գերմանական ավիաընկերության Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների գծով բիզնեսի զարգացման տնօրենն էր:
2016-ին Գախարիան նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի, իսկ 2017 թվականից՝ Ներքին գործերի նախարար: Վրաց փորձագետների համոզմամբ՝ 2020 թվականի խորհրդարանական վճռորոշ ընտրությունների նախաշեմին Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելը վկայում է իշխող թիմում առկա ճգնաժամի մասին։
Նախորդ պաշտոններում Գախարիան շփվել է Հայաստանի նախկին իշխանությունների հետ: Վերջերս Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը կարծիք հայտնեց, թե Փաշինյանին կհաջողվի լեզու գտնել Գախարիայի հետ:

Այսօր արդեն տեղեկատվություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։ «Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում», նշվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Թամար Բագրատունի

դիտվել է 3121 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am