Պատժամիջոցները մնում են, կամ ինչպես Պուտինը վերակենդանացրեց ՆԱՏՕ-ն

Մոսկվայում է Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, որի կազմում են արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, պաշտպանության նախարար Ֆլյուրանս Պարլին և պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերով գլխավոր քարտուղար Կլեր Լենդեն:

Ռուսաստանցի պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի, Սերգեյ Շոյգուի ու Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպումներում քննարկվել են միջազգային խնդիրներ, Եվրոպայում անվտանգության թեման ու, մասնավորապես, Ուկրաինայի հակամարտության կարգավորումը:

Փարիզը դրական է գնահատել կալանավորներին փոխանակելու ռուս-ուկրաինական գործարքը: Դա, ըստ ֆրանսիական կողմի, ստեղծում է Մոսկվայի և Կիևի հարաբերությունները բարելավելու պայմաններ:

Այնուամենայնիվ ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ վաղ է խոսել պատժամիջոցներից հրաժարվելու մասին: «Դեռ չի եկել պատժամիջոցները չեղարկելու ժամանակը: Մենք տեսնում ենք, որ ձևավորվում է անցած մի քանի տարիների համեմատությամբ մի նոր մթնոլորտ, և դա մեզ իսկապես ուրախացնում է», - ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:

Ֆրանսիան կողմերին հորդորում է շարունակել քննարկումները «Նորմանդյան ձևաչափով»: Ռուսներն ընդունում են այդ առաջարկը: «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքրքրություն է դրսևորել «Նորմանդյան ձևաչափի» և Եռակողմ շփման խմբի աշխատանքի միջոցով շփման գծից զինված ուժերը հեռացնելու նկատմամբ: Մենք դա շատ դրական ենք համարում», - ասել է Սերգեյ Լավրովը: «Ֆրանսիան պատրաստ է հենց առաջիկա օրերին Փարիզում կազմակերպել «Նորմանդյան ձևաչափով» հանդիպում պետությունների ղեկավարների մակարդակով», - ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:
Ռուսաստանի պատժամիջոցների ֆոնին՝ արևմուտքը ցույց է տալիս միանշանակ դիրքորոշում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է ՆԱՏՕ-ին «կրկին ապրելու առիթ» և վերածննդի ու ռազմական միության պոտենցիալի բարձրացման առանցքային գործոններից մեկն է: Այդ մասին հայտարարել է ԿՀՎ-ի նախկին տնօրեն, գեներալ Դևիդ Պետրեուսը, ըստ news.am-ի՝ հաղորդել է CNBC-ը:

Նրա խոսքով՝ անդամ պետությունների միջև վերջերս տեղի ունեցած տարաձայնությունները փաստացի խթանել են համագործակցությունը և հանգեցրել են պաշտպանությանն ուղղված ծախսերի ավելացմանը, սակայն նա նաև ասել է, որ կան նաև երկու այլ կարևոր գործոններ: «Նրանցից մեկը ՆԱՏՕ-ի համար մեծագույն նվեր է սառը պատերազմից հետո, և դա Վլադիմիր Պուտինն է ու նրա ագրեսիվ գործողությունները, որոնք ՆԱՏՕ-ին առիթ են տվել կրկին ապրելու»,-ասել է նա:

ԱՄՆ-ի ղեկավարության ներքո զինավարժանքները Լեհաստանում և Բալթյան երկրներում առաջացրել են Ռուսաստանի վրդովմունքը վերջին տարիներին Ռումինիայում և Լեհաստանում Aegis Ashore համակարգի կառուցման հետ կապված:

Հիշեցնենք, որ օրերս Պուտինն ասել էր, որ Ռուսաստանն արտադրելու է նոր հրթիռներ, որոնք արգելված կլինեին արդեն առկա ՓՄՀՀ պայմանագրով, որից օգոստոսին դուրս էր եկել ԱՄՆ-ը: Սակայն նա նաև հավելել է, որ Մոսկվան չի գործածի դրանք, եթե Վաշինգտոնն առաջին քայլը չանի:

Պետրաեուսը նշել է, որ Չինաստանն իրականում ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում էր՝ չնայած հանգամանքին, որ Ռուսաստանը ոչ միտումնավոր կերպով նպաստել է ՆԱՏՕ-ի վերածննդին: «Ես կարծում եմ, որ այս հարյուրամյակում աշխարհում ամենակարևոր իրադարձությունը Չինաստանի անդադար առաջխաղացումն էր»,-ասել է նա՝ նշելով, որ այդ երկրի ձեռքբերումների 40-ամյա պատմությունը չունի նմանօրինակը մարդկության պատմության մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2117 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am