Քննարկվում է Թեհրանից պատժամիջոցների հանման հարցը
Իրանը և «վեցյակի» միջնորդները Թեհրանից պատժամիջոցների հանման հարցում առաջընթաց ունեն, սակայն այդ գործընթացը կտևի ևս որոշ ժամանակ, RIA Novosti-ին հայտարարել է ԱԷՄԳ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը: «Դա ամենակարևոր թեմաներից մեկն է, որը քննարկվել է: Ես ցանկանում եմ ասել, որ դրա շուրջ երկխոսություններ են գնում, շատ ինտենսիվ: Եվ կան բավականին հստակ նշաններ այն բանի, որ հարցը կամաց-կամաց առաջ է շարժվում: Սակայն, հարցերը իրոք շատ բարդ են, և բացարձակ ակնհայտ է, որ այդ գործընթացը կտևի որոշ ժամանակ»,- ասել է Վորոնկովը:
