Քեմերոնը կոչ է արել լսել Օբամայի խորհուրդը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կրկին հայտարարել է, որ նպատակահարմար է համարում լսել ԱՄՆ-ի կարծիքը Բրիտանիայի ԵՄ ապագա անդամակցության մասին, հայտնում է RIA Novosti-ն: «Դա բրիտանացիների ընտրությունն է: Սակայն իմաստ ունի մեր ընկերներին լսելը, նրանց կարծիքը»,- ասել է վարչապետը Օբամայի հետ բանակցությունների արդյունքում մամլո ասուլիսի ժամանակ: Ընդ որում, Քեմերոնը, որը հանդես է գալիս Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու օգտին, ընդգծել է, որ չի խնդրել Օբամային մասնակցել արշավին: Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Բրիտանիայի համար ավելի լավ կլինի, եթե մնա ԵՄ կազմում, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում:
