Ես ցնցված եմ. Ուիլ Սմիթ
Ամերիկացի դերասան և երաժիշտ Ուիլ Սմիթը երգիչ Փրինսի հետ խոսել է նրա մահվանից մի օր առաջ, հայտնում է People-ը: «Ես ցնցված եմ և վշտահար: Ես խոսել եմ նրա հետ անցած երեկոյան»,- գրել է Ուիլը Փրինսի մասին Facebook-ում: Դերասանի կինը՝ Ջաջա Փինկեթ Սմիթը, նշել է, որ Փրինսը ոչ միայն հանճարեղ երգիչ էր, այլև «բարի, զվարճալի, հիանալիորեն էքսցենտրիկ, հետաքրքրասեր, հարուստ երևակայությամբ, կախարդիչ, հոգևոր, ապստամբ և չափազանց խեալցի» մարդ էր:
