Բիզնեսմեն Դոնալդ Թրամփը խոստացել է
Բիզնեսմեն Դոնալդ Թրամփը խոստացել է փոխել իր կերպարը, եթե Հանրապետական կուսակցությունից առաջադրվի որպես միասնական թեկնածու, հայտնում է BBC-ն: Հինգշաբթի երեկոյան Թրամփի օգնականները Հանրապետական կուսակցության անդամների հետ հանդիպում են անցկացրել, որտեղ Թրամփի նոր ավագ օգնական Թոմ Մանաֆորդը ասել է, որ իր ընտրարշավում Թրամփը դիտմամբ է որոշակի կերպար ստեղծում: «Դուք բոլորովին այլ տղայի կտեսնեք»,- խոստացել է նա: Թրամփի օգնականը հանրապետականների առաջնորդներին առաջարկել է սպասել, որ Թրամփը ավարտի այդ դերի առաջին փուլը, որից հետո նրանց առջև կկանգնի այլ կերպարով:
