Օլիգարխիայի տագնապները. ինչ որոշում ունեն

Իշխանափոխության տենչ ունեցող հայ հանրությունը հեղափոխությունից հինգ պակաս եւ դրանից հետո իր սպասումներով երկու ճամբարի էր բաժանվել: Առաջինները սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը կքաշի պատմական գիծը եւ
օր առաջ կգնա տնտեսական հեղափոխության, որ չի լինի հակառակը՝ որեւէ մեկին չի սպառնալու տնտեսական տեռոր, կուլակաթափություն, խոսքը բնականաբար նախկինների մասին է: Քանզի դա ենթադրում է ցնցումներ, կապիտալի արտահոսք, պետության անիվը հետ շրջելու անհեռանկար գործ:

Մյուս հատվածի հրամայականը արյունն էր վրեժխնդրությունը, բոլորին սննկացնելը բավարար չէր, նրանց պետք էր նաեւ լցնել բանտերը անցած տարիներին մեր կյանքը փչացնելու, երկրի զարգացումն արգելակելու գլխավոր մեղավորները պետք է ստանան արժանի պատիժ: Հեղափոխության առաջին օրերին կարծեք թե գնում էինք նախկիններից գումարները հետ վերադարձնելու ճանապարհով, ԱԱԾ-ն մեկ գիշերում ներխուժեց Սամվել Ալեքսանյանի պատկանող Սիթիներ, Սերժ Սարգսյանի եղբայրը 30 միլիոն դոլար վերադարձրեց ու այսպես մի քանի դեպքեր: Բայց շատ չանցած կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը նշված երկու ճանապարհներից եւ ոչ մեկը չնախընտրեց, նա սեփական երրորդ ճանապարհով առաջ շարժվեց ու սլանում է ցայսօր, և այն ամենավտանգավորն է թե պետության համար, թե անձամբ իր որպես պետության ղեկավարի: Այդ ճանապարհն այն է, որ բացառությամբ մեկ-երկուսի, Փաշինյանը լեզու է գտնում նախկին օլիգարխներից ամենակարկառունների հետ, նրանք որոշակի գումար են վերադարձնում Փաշինյանին, որոնց ճակատագիրն անհասկանալի է, որեւէ մեկին հայտնի չէ՝ այդ գումարները ուր են գնում, պետական բյուջե, թե ասենք Փաշինյանի ընտանեկան գանձարան: Բացառությամբ Քոչարյանի եւ Մանվել Գրիգորյանի, որոնց հարցում Փաշինյանն անձնական վրեժ ունի եւ չի ընկրկում գումարի չափից: Բայց հիմա ամենաուշագրավը՝ անկախ որեւէ գործարքի, Փաշինյանը ցանկացած պահի, ցանկացած մեկի հարցում կարող է այնպիսի որոշում կայացնել, ինչպիսին ինքն է ուզում:Լավ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին,նրանք տեսան,որ ցանկացած  պայմանավորվածություն Նիկոլ Փաշինյանը առանց վարանման կարող է խախտել,մեղմ ասած՝«քցել»:

Ամենացայտուն օրինակը Գագիկ Խաչատրյանի դեպքում է: Տեղեկություններ էին տարածվում, որ Խաչատրյանը կարողացել է Փաշինյանի հետ փոխշահավետ պայմանավորվածության գալ, որոշակի գումարի դիմաց ստանալ ազատություն, ընդ որում՝ գումարի չափը բավական մեծ է: Բայց ընդամենը վերջերս Ամուլսարի աղմուկը խլացնելու նպատակով Փաշինյանը գնաց նրան ձերբակալելու ճանապարհով:

Սա բացառիկ ու միակ դեպքը չէ եւ ըստ այդմ վերջին ժամանակներում գործարար հատվածում մեծ տագնապներ կան, շատերը հասկացել են, որ իրենց լռությունը, քաղաքական պասիվությունը, անգամ Փաշինյանի հետ գործարքը հարցի լուծում չէ, դրանով իրենց չեն կարող ապահովագրել: Ոմանք հույս ունեին, որ եթե չհայտնվեն մամուլի էջերում եւ մնան ստվերում, գուցե ջնջվեն նաեւ Փաշինյանի հիշողությունից, իրականությունը սակայն մխիթարական չէ, եւ գործարարները քննարկում են միավորվելու, միասնական թիկունք ստեղծելու ու դիմակայելու մասին: Քանզի ոչ իրենց փողը, ոչ կապերը եւ ոչ էլ դրանց արդյունքում կայացած գործարքները Նիկոլ Փաշինյանի հետ  դեռ հիմք չեն իրենց ազատ ապրելու համար:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ,որ ապացուցել է,որ  կարող է պայմանավորվածությունները խախտել.գործարարներին այլ ճանապարհ չի մնում՝«մուծվելն» այլևս արդիական չէ:

Անի Սահակյան

դիտվել է 4632 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am