Այց՝ առանց օրակարգի

Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր և բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար և անվտանգ»:

Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչև մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական և շատ այլ ծրագրերի միջոցով։
«Թավշյա հեղափոխությունից» ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային և մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել և ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում։ «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած և հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։

Այս հայտարարությունը պաշտոնական Վաշինգտոնից, թերևս, նպատակ ունի ազդարարելու, որ, թեև Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ չի կրում ներկայացուցչական բնույթ, ծրագրված չեն բարձրագույն իշխանությունների հետ բանակցություններ, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ գործընկեր պետություն: Ավելին՝ Վաշինգտոնը ազդարարում է, որ Հայաստանը ցանկանում է կայացած ու հաջողակ պետություն:

Նկատենք, որ օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ հայ-ամերիկյան հարաբերություններին, նշելով, որ այս տարվա ընթացքում Միացյալ Նահանգների հետ ունենք բարձր մակարդակով չափազանց բավարար երկխոսություն. «Ուղղակի, եթե ուշադրություն դարձնեք և՛ վարչապետի և՛ արտգործնախարարի հանդիպումների ծավալի մակարդակին՝ հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների պետական կառուցվածքը, մենք այսօր ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի շփումների դեֆիցիտ չունենք և՛ Սպիտակ տան մակարդակով, և՛ Պետքարտուղարության մակարդակով։ Բարձր մակարդակով մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն և չունենք այն ակտիվացնելու որևէ սահմանափակում։ Շատ պարզ Ձեզ բացատրեմ, եթե ես որևէ ուղերձ ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ դա հասցնել ԱՄՆ-ի բարձր մակարդակի իմ գործընկերներին։ Այդ առումով շատ ակտիվ է աշխատում մեր դեսպանատունը, որը շատ ակտիվ ներգրավված է այդ բարձր մակարդակի հարաբերություններում։ Մենք այսօր շփման որևէ դեֆիցիտ և միմյանց հետ ցանկացած հարց քննարկելու որևէ խնդիր չունենք»։

Իսկ ինչ վերաբերում է Փաշինյան-Թրամփ հանդիպմանը՝ Մնացականյանն ասել էր. «...Կլինի, երբ կլինի։ Աշխատում ենք, և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի միայն ֆիքսվել, որ չկա, ուրեմն այդպես է. ես այդ մոտեցումը չեմ տեսնում, որովհետև կրկնում եմ, բարձր մակարդակի շփումների պակաս մենք չունենք, և բնականաբար հղում եմ անում ժամանակացույցին, մեր հանդիպումների մակարդակին, որոնք տեղի են ունեցել այս տարվա ընթացքում՝ քանի անգամ, ում հետ, ինչպես»։
Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ, վստահաբար, մեծ բան չի ավելացնելու հայ-ամերիկյան հարաբերություններում: Ավելին՝ այս պահին կարող ենք ասել, որ հայ-ամերիկյան նորացված օրակարգ չկա, ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես կարող էր ընթանալ: Ոչ ավել, ոչ պակաս...

Թամար Բագրատունի

դիտվել է 2314 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am