Հերթական շռնդալից ապտակը Մոսկվայից

ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է Ռուսաստանի տարածքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին:

«2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Այդկերպ, պարզաբանել է նա, Ռուսաստանում Հարությունյանին ոչինչ չի սպառնում:

Աղբյուրը նաև նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր որոշ ժամանակ անց, ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից: Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:
Ավելի վաղ «Ինտերֆաքսի» մեկ ուրիշ աղբյուրը հայտնել է, որ Հարությունյանի արտահանձնման հարցը կմերժվի, քանի որ 2002 թվականից նա ունի ռուսական անձնագիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Միքայել Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ:

Փաստացի, Մոսկվայից ասում ե, որ 2008 թ․ Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշվել է չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում:

Սա, կարելի է, ոչ ավել, ոչ պակաս ապտակ համարել Ռուսաստանից՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: Ընդ որում, սա իրականացվում է հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ԵՏՄ գագաթնաժողովի նախաշեմին, երբ հայտարարվում է այդ հավաքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության խոսակցությունների ֆոնին: Ի դեպ, պաշտոնական Երևանն այս պահի դրությամբ միայն խոսում է Իրանի և Սինգապուրի ղեկավարների մասնակցության մասին, Պուտինի ժամանման մասին՝ խորհրդավոր լռություն է պահպանվում:

Ըստ երևույթին, Մոսկվայից Փաշինյանին հասկացնում են՝ «մերոնքականներին չենք հանձնում»: Այս քայլն, անշուշտ նաև Ռոբերտ Քոչարյանի շուրջ գործընթացին է առնչվում: Ռուսական կողմը ցանկանում է հասկացնել, որ Փաշինյանը որքան էլ հայտարարի, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ են՝ դա այդպես չէ:

Ամեն առիթով Մոսկվան հիշեցնում է, որ Փաշինյանի իշխանության քայլերը արժեք չունեն՝ ռուսական կողմը կվարվի այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս:

Թամար Բագրատունի

դիտվել է 8489 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am