«Ադրբեջանը ստացավ արժանի պատասխան, սակայն հետ մղվեց բանակցային գործընթացը». ՀՀ նախագահ

Լեռնային Ղարաբաղում շփման գծում լարվածության աճը հետ է մղել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը հայտարարել է Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ընդունելու ժամանակ, հայտնում է TASS-ը: «Այնպես ստացվեց, որ Դմիտրի Մեդվեդևի վերջերս կատարած այցը, և Ձեր այցը տեղի է ունենում մեր տարածաշրջանում լարված իրադրության պայմաններում: Ոչ ոքի համար գաղտնիք չի, այդ իրադրությունը առաջացել է Ադրբեջանի անպատասխանատու գործողություններով: Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով Ադրբեջանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ղարաբաղը ոչինչ ընդհանուր չի կարող ունենալ Ադրբեջանի հետ»,- ասել է Սարգսյանը: «Օգտագործելով ողջ զինանոցը, իհարկե, Ադրբեջանը ստացավ արժանի պատասխան, սակայն այդ գործողությունները հետ մղեցին բանակցային գործընթացը»,- վստահ է երկրի նախագահը: Հայաստանը կարգավորման գործընթացում միշտ խաղացել է կառուցողական դեր: Մենք «միշտ վստահ ենք եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցում վերջիվերջ կշարադրեն հարցի լուծման իրենց մոտեցումը, կանվանեն այն կողմին, որը հրաժարվում է այդ առաջարկություններից,- նշել է Սարգսյանը:- Ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք անպատիժ կարող են խախտել համաձայնությունը, որը ստորագրվել է դեռևս 1994-95 թվականներին, և այն պայմանավորվածությունները, որոնց մենք հասել ենք այդ երկարատև բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է Հայաստանի նախագահը: Վերջին ինը տարիների ընթացքում «մենք եղել ենք այդ գործընթացի ակտիվ վկաներ և մասնակիցներ, ջանացել ենք գտնել ընդունելի լուծումներ, լինել կառուցողական», հավատացրել է Սարգսյանը: Նրա խոսքով` հայկական կողմը համոզված է եղել, որ «այդ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների, խաղաղ ճանապարհով»: Սարգսյանը նշել է, որ «հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավականին հարուստ է և տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ, այդ թվում բարձր մակարդակով քննարկվում են ամենաարդիական հարցերը»: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «Հայաստանից պահանջել կատարելու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը»՝ կապված Ղարաբաղի հակամարտության հետ:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am