Պորոշենկոն Յացենյուկին հեռացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի կազմից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) կազմի փոփոխության մասին: Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում: Փաստաթղթի համաձայն, ԱԱՊԽ կազմում ընդգրկվել են Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին եւ վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Նույն հրամանագրով, խորհրդի անդամի պարտականությունների կատարումից ազատվել են նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը եւ նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը:
