Բոլոր հարուստները դառնում են մեղադրյալ. 50 միլիոնից ավելի ունեցողները կգնան դատախազություն

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մեծ աղմուկ հանած և հակասական մեկնաբանությունների արժանացած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:
Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը։
Ստացվում է, որ օրենքի տրամաբանությամբ ապօրինի գույքը վտանգի տակ է, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլնը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նախագծի ընդունումից հետո, բոլոր նրանք, ովքեր 50 մլն դրամ արժեքը գերազանցող գույք ունեն, ստիպված են լինելու հիմնավորումներ ներկայացնել դրա ձեռքբերման օրինականության վերաբերյալ: Եթե այո, ապա իշխանության համար ո՞ր փաստարկներն են դիտարկվելու օրինականության հիմք: Եթե հանկարծ մարդիկ չկարողանան հիմնավորել իրենց գույքի օրինական ծագումը, կստացվի, որ գույքն անօրինական կհամարվի, հետևաբար նաև կբռնագանձվի:
Իսկ ի՞նչ են անելու խոշոր սեփականատերերը, եթե գույքի ծագման օրինականության հիմքում դրվի հանրային լեգիտիմությունը: Հայ հասարակությունը տիպիկ ետխորհրդային մոդելի հասարակություն է: Հանրային ընկալումներում գերակա է այն մոտեցումը, որ հարուստները հիմնականում թալանով և անօրինական գործողություններով են ձեռք բերել իրենց ունեցվածքը:
Ըստ նախագծի՝ իրավասու մարմինը գլխավոր դատախազությունն է, որին և լիազորվում է ճշտել գույքի օրինական ծագումը: Ընդհնարապես, իրավակիրառ պրակտիկայում որևէ մեկը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Եթե կա հարուցված մեղադրանք, ապա մեղադրողը պետք է փորձի ապացուցել հակառակ կողմի մեղքը: Այս տրամաբանությունը ներկայացված նախագծում գլխիվայր շրջված է` 50 մլն-ից բարձր արժեքով կապիտալի բոլոր սեփականատերերը դե ֆակտո միանգամից դառնում են մեղադրյալ և հայտնվում են դատախազությունում:
Ավելորդ է ասել, ոչ չափազանց մեծ է նման նախագծի կոռուպցիոն ռիսկը: Սա կարող է դառնալ կապիտալի վերաբաշխման, կուլակաթափության, անցանկալի անձանց ճնշելու, և ռեպրեսիաների ենթարկելու սկիզբը, որը ի չիք կդարձնի նաև ներդրումների ներգրավման հույսը:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 15765 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am