Նիկոլն ու Ժիրոն պսակվեցին, ապրի քավորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կենացները, ինչպես ընդունված է ասել, քաղցրանում են: ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումով փաստվեց, որ ՀՀ երկրորդ նախագա­հին կալանավորելով՝ դատարանը եւ ուժային կառույցները տապալե լեն սահմանադրական կարգը: Նիկոլ Փաշինյանը հայտնվեց անելանելի վիճա­կում՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներն էլ հնարավոր է առա­ջիկայում հերքվեն, իսկ դա կրախն է այն ուժերի, որոնք հայտարարել էին, թե Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտել են: Մի խոսքով՝ ՍԴ որոշումից հետո Փաշինյանին ոչինչ չէր մնում անել, գնալ մարզա­դաշտ եւ մտահոգ դեմքով հետեւել Հայաստան-Իտալիա խաղին, որի արդյունքը խորացրեց նրա մտահոգությունները: Այ, եթե կարելի լիներ կրկնել մեկ անգամ արդեն գործած սխրանքը եւ պողոսարշավ կազմա­կերպել ՍԴ-ի դեմ, վիճակն այդքան ծանր չէր լինի: Ցավոք, աշխարհը չընդունեց իրավական պետություն կառուցելու այդ «հեղափոխական» քայլը: Եվ այս իրավիճակում սկսվեցին «հարսանիքի» պատրաստություննե­րը:

Քավորը

Քավորի հարցն ամենադժվար հարցերից մեկն է: Մինչեւ համոզում ես, հոգիդ դուրս է գալիս: Փաշինյանի պարագայում, սակայն, քավոր գտնե­լը զարմանալիորեն արագ ստացվեց, եթե չասենք՝ քավորն իր ուտքով եկավ: Եթե այնպես ստացվի, որ ինձ թա­մադա նշանակեն այդ հարսանիքին, առաջինը հենց թավորի կենացն եմ խմելու, քանզի «հարսն» ու «փեսան» իրար չէին գտնելու, եթե չլիներ քավորը: Եվ այսպես՝ Փաշինյանը դժվար կացության մեջ էր, երբ հանրահայտ գեղի կլուբից հնչեց քավորի կլկլան ձայնը: ՀԱԿ-ը հայտարարություն տա­րածեց՝ հասկացնելով, որ Փաշինյանն իրավունք չունի հուսահատվելու այս իրավիճակում. «Համոզված ենք, որ առկա են օրինական բոլոր մեխա­նիզմները եւ գործիքակազմը՝ իրա­վիճակը հանգուցալուծելու համար, եւ Հայաստանի իշխանությունները օր առաջ պետթ է գործադրեն դրանք՝ երկրի կայունությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու եւ հեղափո­խության նվաճումները պահպանելու նպատակով: Ճիշտն ասած՝ մի քիչ անհասկանալի է, թե ՍԴ-ից այնկողմ ինչ օրինական մեխանիզմների մա­սին է ակնարկում քավորը, բայց որ ասում է, երեւի մի բան գիտի:

Այս դեպթում շատ ավելի հետաքրքիր է «գործիքակազմի» պահը, քանի որ արդեն համոզվել ենք, որ բաց ձեռքե­րով մարդուն, երբ նա ոչ մի «իզմ» չի դավանում, եւ երբ թթվածնի վերջին բալոնը՝ հանրային աջակցությունը, սպառվող ռեսուրս է, հատուկ գործիքներ են պետք՝ ծանր իրավիճակից դուրս գալու համար: Փաստորեն, քավորը ճիշտ տեղից է բռնել՝ գործիքակազմ առաջարկելով: Մեզ հուզող միակ հարցը հիմա սա է արդյոթ հնարավոր է քավորի առաջարկած գործիքակազմով «օրինական մեխա­նիզմներ» աշխատեցնել ՍԴ որոշման եւ կառույցի դեմ, որն այս դեպքում Հայաստանի Հանրապետությունն է:

Գործիքակազմ

Ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանին գործիքակազմ (գործիքների հա­վաքածու) պետք եկավ: Սա երկար պատմություն է, որին այստեղ չենք անդրադառնա, բայց կփորձենք հասկանալ՝ հատկապես ի՞նչ մասնա­գիտության գործիքներ է առաջարկում քավորն այս իրավիճակում: Սա կարեւոր է այնքանով, որ Փաշինյանը հենց այդ գործիքների գործադրումով պետք է չեզոքացնի երկրի կա­յունությանը սպառնացող վտանգը եւ պահպանի հեղափոխության նվա­ճումները: Կարծում եմ՝ գլխավոր գործիքը, ինչպես գլխի եք ընկնում, հենց ինքը՝ քավորն է: Գործիք դառնա­լու համար մեր քավորի խելքն իրենը չէ: Կողքից նայողը կասեր՝ ինչպիսի՞ նվիրվածություն հեղափոխությանը, որի նվաճումների հեղինակն ինքը չէ: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ «խասյաթի հարց է»: Այսուհանդերձ, քավորն ինքն իրենով եւ գեղի կլուբի ողջ անձնակազմով չի կարող գործի- քակագմ համարվել: Այլ գործիքներ էլ են պետք: Եվ քավորի հայտարա­րության օրը կառավարությունում են հայտնվում Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը՝ Փաշինյանի հետ «պսակադրության» անսքող առաջարկով:

Նրանց անակնկալ խնամախոսությունը, բնականաբար, որոշակի ապրումներ պատճառեց Փաշինյանին, բայց «նա այլեւս ոչինչ անել չէր կարող, քան ընդունել սե­փական «սխալը», որ մի ժամանակ գործել էր՝ ՊՊԾ գնդի «հերոսների» հանդեպ: Շատ չերկարացնեմ, հենց տեղում նշանը դրին, լմնցրին, գնաց: Հետո, արդեն դրսում, «նորափեսա» Ժիրոն պետք է հայտարարեր. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռեւանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու տեղի ունենա այդ ռեւանշը»: Ահա եւ հասկացանք, թե ինչ նկատի ուներ քավորը՝ «երկրի կայունությանը սպառնացող վտանգ» ասելով: Դա, փաստորեն «հների» ռեւանշի վտանգն է, որից պետք է ազատվել ամեն գնով, անգամ՝ ահաբեկչության: «Մենք այդ ուժն ենք...»,- ասում է ժիրոն:

Շարժառիթ

2008թ. մարտի 1: 2019թ. սեպտեմբերի 4: 11 տարի: 11 տարի անց Հայաստանի Սահմանադրա­կան դատարանն իր քայլն է անում' Քոչարյանի կալանավորումը հակա­սահմանադրական է, նրան առա­ջադրված մեղադրանքները՝ կասկա­ծելի: Քավորը չի կարող հանգիստ նստել տեղը, կրակը տարածվում է դեպի իր փեշերը: 10 զոհ: Սարսա­փելի է նույնիսկ մտածելը: Ո՞վ է պա­տասխան տալու: Եվ, որպեսզի ինքը պատասխան չտա, նոր զորահավաք է կազմակերպում' մի անգամ արդեն քավության նոխազ դարձած Նիկոլի ձեռքով երկրում «կարգուկանոն» հաստատելու համար: «Ժիրոն՝ քեզ օգնական, Նիկոլ ջան, եթե կուզես՝ գործիք»,- ասում է քավորը: Ապրի մեր քավորը»:

դիտվել է 1227 անգամ
Լրահոս
Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video) Իրանը չի՛ հանդուրժի «Զանգեզուրի միջանցք» ասվածը․․․ ի՞նչ է զգուշացնում ՀՀ-ում՝ Իրանի դեսպանը (video) «Հայաստանում կտրուկ գործողություններ են լինելու, դեռ սպասեք»․ Հայկ Այվազյան (video) «Մեղավոր ենք, որ վախտին ընտրեցինք նման ոչնչության ու բերեց հասցրեց էս օրվան»․ Հարցում (video) Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video) «Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում Հլը էս խայտառակ փոսերը նայեք․․․ Գագիկ Շամշյան (video) Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ «Նիկո՛լ, ինչքան ընտրակաշառք ուզում ես տուր, մեկ է գնալու ես, չի ստացվելու». Արա Վարդանյան (video) Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները Վե՛րջ, կարմիր գծեր այլևս չկան․ սա պատերազմ է Իրանի լինել-չլինելու․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել, Իրանն ուղիղ հարվածների իրավունք ունի այլևս․․․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի Ռուսաստանը «կալցոն» քաշելու է, վերջը մոտ է․ Հայկ Այվազյան (video) Թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է Դուբայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am