Լատվիան 10 զինվոր կուղարկի ԻՊ-ի դեմ պայքարի համար
Լատվիայի իշխանությունները մոտ 10 զինվոր են ուղարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, հաղորդում է Delfi-ն: Սեյմում աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանը հաստատել է համապատասխան որոշումը: Նշվում է, որ Լատվիայի զինվորականները միացել են Դանիայի կոնտինգենտին՝ Իրաքում ՄԱԿ-ի առաքելության կազմում, որտեղ զբաղվելու են տեղացի զինվորների պատրաստմամբ:
