Հրաձգություն՝ Բաքվի ռեստորաններից մեկում
Բաքվի ռեստորաններից մեկի բակում հրաձգության ժամանակ փամփուշտը դիպել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դերիկ Հոգանի ավտոմեքենային։ Ամեն ինչ տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ կայանված է եղել դիվանագետի մեքենան: Այդ մասին haqqin.az-ին հայտնել են ամերիկյան դեսպանատնից։ «Հոգանն այդ ժամանակ մեքենայի մեջ չի եղել, և աշխատակիցներից ոչ ոք չի տուժել»,- ասել են դեսպանատանը՝ նշելով, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտի պատճառը եղել է խոշոր գումարը: Կոնֆլիկտի մասնակիցներից մեկը հանդիպման է եկել զինված և կրակ է բացել ռեստորանի բակում, ինչի հետևանքով մի քանի հոգի վիրավորվել է:
