Պուտինը կգա՞, թե՞ չի գա. ՌԴ դեսպանատունը այցի հետ կապված առայժմ ոչ մի միջոցառում չի իրականացնում
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հավաստիացումներին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդին մասնակցելու նպատակով ժամանելու է Հայաստան, ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իրենք այդ այցի հետ կապված որևէ կոնկրետ տեղեկատվություն չունեն:
Ըստ մեր աղբյուրի՝ դեսպանատունը տեղեկացված է այնքան, որքան հանրությունը: Դեսպանատունը այցի նախապատրաստման հետ կապված առայժմ ոչ մի միջոցառում չի իրականացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
