Գողական աշխարհը պատերազմ է հայտարարում

Կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը։ Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էլ ավելի մանրամասնել՝ կարգելվեն սխոդկաները, գողական հավաքները եւ այլն:
Այս նախագիծը հանցաշխարհն ընդունեց իբրեւ մարտահրավեր, քանի որ դրանով ըստ ամենայնի փորձ է արվելու փակել <<օրենքով գողերի>> օդերը: Մենք օրերս անդրադարձել էինք այս նախագծին եւ գրել, որ գողականները վրդովված են, ասում են, որ նախագիծը Նիկոլ Փաշինյանին կալանավայրում ճնշած մեկ-երկու գողերի դեմ է, մասնավորապես Զապի ու Լեննականցի Սուրոյի, բայց արդյունքում տուժելու են բոլորը: Եւ, ահա, դժհոգությունները պայթեցին սեպտեմբերի 5-ին: Առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել էին անհնազանդության դրսևորումներ։ Կալանավորները հարվածել էին դռներին, ջարդել են կերակրադռնակները, ապա այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով հրդեհվել է ՔԿՀ–ներից մեկի հարակից խոտածածկ տարածքը։ Իրավիճակն այնքան է լարվել, որ մեկ օրում ՔԿՀ պետերի փոփոխություններ եղան: Հիմա հարաբերական անդորր է, ըստ տեղեկությունների ՔԿՀ պետերից մի քանիսը հանդիպել են ոչ կալանավայրում գտնվող օրենքով գողերին եւ բանակցել՝ գաղութներում անդորր պահպանելու համար: Խնդիրն այն է, որ ՔԿՀ-ներում բողոքի ակցիաները հրահրվում կամ թելադրվում են օրենքով գողերի կողմից, նրանք այսպիսով իշխանություններին իրենց բողոքն են հղում:
Տեղեկություններ կան, որ սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, հանցաշխարհը պատրաստվում է իշխանության դեմ մեծ պատերազմի: Իսկ այդ պատերազմը կարող է գողականից վերածվել նաեւ քաղաքականի: Ինչպես շատ երկրներում, ի մասնավորի Վրաստանում, երբ հայտնի հեղափոխության ժամանակ գողականները դարձան քաղաքական ֆակտոր:

Հետեւապես Նիկոլ Փաշինյանը բարդ փորձության առջեւ է կանգնած: Կամ պետք է հագուրդ տա օրենքով գողերի պահանջներին, գնա նրանց հետ կոմպրոմիսի եւ նրանց նկատմամբ ոչ թե մկրատ, այլ բլիթ կիրառի, կամ պետք է պատրաստ լինի հեղափոխական ալիքի, որի մեկնարկը կտրվի ՔԿՀ-ներից:

Անի Սահակյան

դիտվել է 13540 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am