Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքին տրամադրվել է նոր բնակարան: Ինչպես տեղեկացանք Տիգրան Վիրաբյան ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումից, SOS Գյումրի ծրագրի համակարգողներն ու ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը որոշել են բնակարանը նվիրել Ալեքսան Առաքելյանի ընտանիքին: «Հիմա Ալեքսանի ընտանիքը ժամանակավորապես բնակվում է նրա հայրական տանը, որտեղ ապրում է 10 անձ: Համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո ընտանիքը կարող է տեղափոխվել նոր բնակարան»,-գրել է օգտատերը:
1982 թվականին ծնված Ալեքսան Առաքելյանը մեկն էր անհետ կորածներից, ում մարմինը ևս 17 զոհվածների հետ հանձնվեց հայկական կողմին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը